Կարծիք

17.09.2020 11:14


«Թուրքիան ամեն ինչ անում է Ադրբեջանում առնվազն 3 ռազմաբազա հիմնելու համար»

«Թուրքիան ամեն ինչ անում է Ադրբեջանում առնվազն 3 ռազմաբազա հիմնելու համար»

Թուրքիան չի նահանջում և Ադրբեջանում մեծ լոբբիստական աշխատանք է իրականացնում, որպեսզի առնվազն երեք քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ), Բաքվում և Քյուրդամիրում հիմնի ռազմաբազա։ Թուրքական լոբբիստական խմբերը Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա, և որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի և պետք է թույլատրի Թուրքիային ռազմաբազաներ տեղակայել երկրի տարածքում։

Այս թեզը շրջանառվում է հիմանականում Ալիևիների և Փաշաևների կլանների ընդդիմախոսների ձեռամբ, և նրանք ավելի հեռուն գնացող գաղափար են առաջ տանում, որպեսզի ունենան գոնե ռազմաբազայի օրակարգ։ Նրանք պնդում են, որ պետք է միս ու արյուն տան «Թուրան» համատեղ զորախմբի գաղափարին։

Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը