Հարցազրույց

17.09.2020 10:25


Մենք այսօր ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Մենք այսօր ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված իշխանությունը գործընթացներ սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ՍԴ-ն դարձնել «զուգարանակոնք», իսկ Սահմանադրությունը՝ «զուգարան»։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը»՝ անդրադառնալով ՍԴ նոր երեք դատավոր-անդամների ընտրությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՍԴ երեք դատավորների թեկնածուներ՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իր համար զարմանալի էր, որ երեք թեկնածուները համաձայնեցին ընտրվել այն իշխանության կողմից, որը ոչ իրավական քայլեր է արել ՍԴ-ի նկատմամբ․ «Ըստ էության՝ մենք այսօր ունենք Սահմանադրական դատարան, որը լեգիտիմ չէ ու այս մարդիկ հետագայում պատասխան են տալու այս ոչ իրավական գործողությունների համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ևս համոզված է, որ այսօր հակասահմանադրական պրոցեսներ են տեղի ունենում․ «Այսօր Հայաստանը գտնվում է Սահմանադրական ճգնաժամի մեջ։ Պետք է նշեմ, որ այս ամենը երկար չի տևելու, մոտ մեկ ամիս, ու առաջիկայում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որպեսզի տարածաշրջանում Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն ունենա»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով՝ այսօր նշանակություն չունի՝ ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորները․ «Հայաստանն այս իշխանության պատճառով վաղուց «իզգոյ» երկիր է դարձել, մեր երկրի ղեկավարին այլևս գործոն չեն համարում, դրա համար էլ Հայաստանի հետ կապված խնդիրները լուծում են երրորդ երկրները»։

Սարգիս Ավետիսյանը ցավով նշում է, որ այսօր մեր երկիրը գոյություն չունի, իսկ երկրի վարչապետը մեր ժողովրդին դրել է հիմարի տեղ՝ ասելով՝ ես լավ ապրեմ, դուք «սոված սատկեք»։

Դիտարկմանը՝ Հայաստանում, այդուհանդերձ, տեղի են ունենում գործողություններ, սակայն ոչ ոք՝ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ հանրությունը այս ամենին չի արձագանքում, Արամ Հարությունյանը նշել է․ «Այս իշխանությունները պետք է գնան՝ պատասխան տալով կորոնավիրուսից զոհերի համար։ Եթե անգամ ընդդիմության բոլոր գրասենյակները փակեն, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քանի որ հենց ինքն է իր դահիճն ու գերեզմանափորը»։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի Նիկոլից հետո երկիրը ոտքի կանգնեցնելը։

Սարգիս Ավետիսյանն էլ իր հերթին նշում է, որ այսօր ընդդիմության արհեստական միավորման խնդիր չկա․ «Այսպիսի հզոր ընդդիմություն ՀՀ-ն երբեք չի ունեցել։ Այսօր ընդդիմության դաշտում են երկու նախկին նախագահներ, որը շատ լուրջ գործոն է»։ Սարգիս Ավետիսյանը համոզված է, որ իրավիճակն է առաջիկայում Հայաստանում լուրջ փոփոխություններ բերելու։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը