Արևմուտքը պատրաստվում է «սառը» պատերազմ վերսկսել Ռուսաստանի հետ. ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա
Ալեքսեյ Նավալնիի և Բելառուսի շուրջ զարգացումները հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունները կարող են կտրուկ սրվել:
Ակնհայտ է, որ, օրինակ, Նավալնիի մասով ԵՄ-ն նոր պատժամիջոցների ցանկ է պատրաստում Մոսկվայի դեմ: Սակայն միայն այդ պատժամիջոցները չեն, որ կարող են պատճառ դառնալ միջազգային իրավիճակի լուրջ սրման:
Նավալնիի շուրջ առաջացած խնդիրը կարող է պատճառ դառնալ նույնիսկ «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտի վիժեցման համար: Այն նախագծի, որի վիժեցումն երկար ժամանակ Գերմանիայից պահանջում էր Վաշինգտոնը: Սակայն, միայն «Հյուսիսային հոսքը» չէ, որ հուզում է Պուտինին:
Նավալնիի համար հատուկ ինքնաթիռ ուղարկելը, նրան բարձր մակարդակով ընդունելը Բեռլինի «Շարիտե» ԲԿ-ում, ուղղակի շոկի մեջ է գցել Պուտինին և ռուսական ողջ վերնախավին:
Մոսկվայում զարմացած են, թե ինչու Բեռլինն իր վրա վերցրեց Նավալնիի շուրջ աղմուկի բարձրացման հարցը: Չէ՞ որ, օրինակ, Նավալնիի հետևից կարող էր գալ ինքնաթիռ, ասենք, Ֆրանսիայից կամ Մեծ Բրիտանիայից, ոչ թե Գերմանիայից: Քանզի Մոսկվան Բեռլինի հետ հարաբերությունները միշտ ռազմավարական բնույթի է համարել:
Գերմանիան է ԵՄ-ի շարժիչ ուժը, որի հետ Ռուսաստանը շատ սերտ հարաբերությունների մեջ է մտած, որտեղ բիզնեսը և քաղաքական վերնախավը երբեք կողմ չեն եղել Մոսկվայի հետ խոսելու այն լեզվով, որով խոսում էին Վաշինգտոնում, Լոնդոնում կամ Փարիզում:
Իսկ «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելը տնտեսապես շահավետ չի լինի ոչ միայն Ռուսաստանի, այլև Գերմանիայի համար:
Մոսկվայում կարծում են, որ եթե Մերկելը որոշել է Նավալնիի պատճառով էապես փոխել Մոսկվայի հետ փոխհարաբերությունները, նշանակում է, որ առաջ է եկել ավելի լուրջ հարց, քան Ռուսաստանի, Գերմանիայի և նույնիսկ ԵՄ-ի շահերն են:
Մոսկվայում կարծում են, որ այս ամենի հետևում ուրվագծվում է այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքի» որոշումը վերջնական հարված հասցնել Ռուսաստանին՝ այսպես կոչված «փափուկ ուժի» միջոցով:
Իսկ Բելառուսն այս շարքում առաջին քայլն է եղել, որին պետք է հետևեին նմանատիպ գործընթացներ արդեն բուն Ռուսաստանում:
Այդ տեսանկյունից Պուտինի համար Լուկաշենկոյին աջակցելը դառնում է ոչ միայն դասակարգային խնդիր, այլև լինել-չլինելու հարց Ռուսաստանի համար: Քանզի, բոլորին է հայտնի, որ եթե բելառուսական գործընթացները տարածվեն Ռուսաստանում, ապա դա կարող է բերել այդ երկրի փլուզման՝ ԽՍՀՄ-ի օրինակով:
Ռուսաստանն, ի տարբերություն Բելառուսի, բազմազգ երկիր է, և եթե այդ երկրում կենտրոնական իշխանությունն ժողովրդական հուզումների պատճառով դառնա «ոչ լեգիտիմ», անխուսափելիորեն դա կբերի այդ երկրի կենտրոնախույս ուժերի ուժեղացման, որից հետո անջատողական շարժումները մեծ թափ կարող են հավաքել:
Իսկ այդ սցենարի մասին արդեն խոսում են Լեհաստանում, Բալտյան երկրներում և նույնիսկ Ուկրաինայում:
Ինչո՞ւ է Արևմուտքը նշում, որ Բելառուսը չպետք է գնա Ուկրաինայի ուղով
Շատերը նկատում են, որ թեև բելառուսական ընդդիմությունը կառավարվում է Լեհաստանի և Լիտվայի տարածքից, այնուամենայնիվ Բելառուսում բարձրացվում են բացառապես բելառուսական դրոշներ: Մինչդեռ 2014-ին «մայդանի» ժամանակ ուկրաինական դրոշների հետ զուգահեռ բարձրացվում էին նաև Եվրամիության դրոշները:
Արևմուտքը սույն հանգամանքը բացատրում է նրանով, որ չի ուզում նյարդայնացնել Մոսկվային և իբր ցանկանում է Մոսկվայի հետ համատեղ կարգավորել խնդիրները Բելառուսում: Իսկ բելառուսական ընդդիմությունն էլ հայտարարում է, որ իշխանության գալուց հետո երկիրը դուրս չի բերի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:
Շատերը ռուսաստանում չեն հավատում այդ խոստումներին, սակայն ավելի խոր վերլուծելիս կարելի է նկատել, որ Արևմուտքի այսպիսի մարտավարությունն ավելի հեռու նպատակ ունի:
Բանն այն է, որ ուկրաինական մայդանից հետո Արևմուտքը պոկեց այդ երկիրը Ռուսաստանից՝ գրեթե ոչինչ չշահելով:
Ավելի քան 40 մլն-անոց Ուկրաինան, որտեղ ծաղկում են կոռուպցիան և ԽՍՀՄ-ում առկա բոլոր վատ բարքերը, Արևմուտքի համար դարձել է ավելի շատ բեռ, քան դրական «խաղաթուղթ» Մոսկվայի դեմ:
Այսօր Ուկրաինայի ժողովրդի կենսամակարդակն ամենացածրն է վերջին 30 տարիների համեմատությամբ: Ուկրաինացիները մոտ երկու անգամ ավելի վատ են ապրում, քան բելառուսցիները և ավելի քան երեք անգամ, քան ռուսները:
Այս ամենի հետ մեկտեղ Արևմուտքը պարտավորված է օգնելու Ուկրաինային՝ անհայտ հեռանկարով: Մինչդեռ ուկրաինական հեղափոխության գլխավոր առաքելությունը, ըստ արևմտյան կենտրոնների, պիտի լիներ այն, որ այն տարածվեր Ռուսաստանի վրա:
Սակայն, ուկրաինացի հեղափոխականների հակառուսական պահվածքի պատճառով այդ հեղափոխությունը չտարածվեց Ռուսաստանի վրա:
Արևմուտքն ուզում էր Բելառուսում կրկնել այն, ինչ կատարվեց Հայաստանում. ինչո՞ւ
Բանն այն է, որ ինչպես վերը նշվեց, ուկրաինական հեղափոխությունը դարձավ ծանր բեռ Արևմուտքի համար, փոխարենը իր հակառուսական ուղղվածության պատճառով ոգևորիչ չդարձավ ռուսների համար:
Մինչդեռ, օրինակ, 2018-ի հայկական հեղափոխությունը, որը գոնե հեղափոխականների հրապարակային հայտարարությունների մակարդակով հակառուսական բնույթ չուներ, դրական արձագանք ստացավ շարքային ռուսաստանցիների մոտ: «Хотим как в Армении» հայտնի կարգախոսը հենց դրա պատճառով մի պահ դարձավ պոպուլյար ռուսների համար:
Ավելին, Արևմուտքում ցանկանում էին հեղափոխության հայկական տարբերակը արտահանել Ռուսաստան, որտեղ ռուսաստանցի «Փաշինյանի» դերը պիտի կատարեր Ալեքսեյ Նավալնին:
Սակայն, այս գործընթացը զարգացում չունեցավ, որովհետև Փաշինյանը հրաժարվեց կատարել Արևմուտքի այդ պահանջը՝ հասկանալով, որ այդ դեպքում նա կդառնար Մոսկվայի համար գլխավոր թիրախը: Իսկ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Փաշինյանի կողմից նման քայլի գնալը կլիներ քաղաքական ինքնասպանություն թե՛ իր, և թե՛ երկրի համար:
Այդ իսկ պատճառով էլ Արևմուտքում Փաշինյանի հանդեպ կա դժգոհություն, ինչը արտահայտվում է Հայաստանում գործող հայտնի շրջանակաների կողմից:
Սակայն, հայկական «դասերը» հուշեցին Արևմուտքին, որ նմանատիպ հեղափոխությունը Բելառուսում ավելի լուրջ գործոն կարող է դառնալ ռուսների մոտ նույնպես հեղափոխական կրքեր արթնացնելու համար, մի շարք պատճառներով:
Առաջին
Բելառուսցիները ավելի մոտ են ռուսներին, քան հայերը: Նրանք իրար շատ նման ժողովուրդներ են, ովքեր խոսում են նույն լեզվով, ունեն նույն մենթալիտետը, բարքերը: Եվ եթե Բելառուսում հեղափոխությունը հաղթի ու այն չլինի հակառուսական բնույթի, ապա դա կարող է օրինակ դառնալ նաև ռուսների համար՝ իրենց երկրում հեղափոխություն կատարելու:
Երկրորդ
Արևմուտքում համարում են, որ ինչքան Լուկաշենկոյի 26 տարվա կառավարումն է հոգնեցրել բելառուսցիներին, այնպես էլ Պուտինի 20 տարվա կառավարումն է հոգնեցրել ռուսներին: Եվ եթե Բելառուսում հեղափոխությունը տապալի Լուկաշենկոյին, ապա նույն ալիքը կարող է տապալել նաև Պուտինին Ռուսաստանում: Իսկ ռուսական հեղափոխությունից հետո Արևմուտքն այս անգամ հաստատ թույլ չի տա Ռուսաստանին, որ վերջինս այդ ցնցումներից դուրս գա իր միասնական տարածքով: 1917-ի և 1990 թվականների օրինակները բոլորի համար տեսանելի են:
Երրորդ
Բելառուսի կապերը Ռուսաստանի հետ մարդկային իմաստով շատ ավելի խորն են, քան Հայաստանի կապերը նույն Ռուսաստանի ռուսների հետ: Բելառուսական հեղափոխական ալիքն ավելի արագ կարող է հասնել Ռուսաստան, քան հայկական հեղափոխական ալիքը: Մանավանդ, որ ռուսները հայերին և կովկասցիներին մենթալ տեսանկյունից իրենց ընդհանրապես նման չեն համարում:
Չորրորդ
Եթե Բելառուսում հեղափոխությունը հաղթանակ տանի, ապա բելառուսցի հեղափոխականները, ի տարբերություն Փաշինյանի, այդ գաղափարի քարոզիչը կդառնան նաև Ռուսաստանում, քանի որ Բելառուսը Հայաստանի պես չունի Թուրքիայի գործոն, և այդ իմաստով բելառուսցի հեղափոխական իշխանությունը կաշկանդված չի լինի Պուտինի հետ հարաբերություններում: Ճիշտ հակառակը, այդ իշխանությունն աջակցություն կունենա թե՛ Լեհաստանում, թե՛ Բալթյան երկրներում, և թե՛ Ուկրաինայում:
Բելառուսական իրադարձությունների հետ զուգահեռ Նավալնիի «խաղաթղթի» օգտագործումը ցույց է տալիս, որ Արևմուտքն իր համար այս բարենպաստ պահը բաց չի ուզում թողնել՝ մտածելով, որ այս անգամ նա կկարողանա տապալել Պուտինի իշխանությունը Ռուսաստանում:
Ի դեպ, Պուտինի կողմից Լուկաշենկոյին հրապարակային կոշտ աջակցությունը մեսիջ էր Արևմուտքին, որ իր համար Բելառուսը և Նավալնին այն «կարմիր» գծերն են, որից այն կողմ նա ոչինչ չի զիջի: Իզուր չէր նաև Լուկաշենկոյի կողմից Պուտինի հետ հանդիպման ընթացքում բելառուսական գործընթացների համեմատումը 20 տարի առաջվա չեչենական գործընթացների հետ:
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ արդեն նախագահ ընտրված երիտասարդ Պուտինը, չեչենական պատերազմն ավարտելով, նշում էր, որ դա Ռուսաստանի համար լինել-չլինելու հարց էր:
Լուկաշենկոն հիշեցնելով Պուտինի այդ խոսքերը Չեչնիայի մասով՝ փաստացի մեսիջ էր ուղարկում Արևմուտքին, որ իր հարցը Պուտինի համար նույնպես «կարմիր» գծերից մեկն է և չի զոհաբերվելու:
Ակնհայտ է, որ Արևմուտքի այս անգամվա գրոհը կախված կլինի Նավալնիի քայլերից և, որ ամենակարևորն է, շարքային ռուսների արձագանքից: Եթե Նավալնիին հաջողվի ցնցել Ռուսաստանը, ապա Արևմուտքի քայլերը կկոշտանան: Եթե այս ամենից հետո Նավալնիին չհաջողվի դառնալ ռուսների «Այաթոլլա Խամենեին», ապա «կոլեկտիվ Արևմուտքը»՝ որպես միասնական կենտրոն, կդադարի գործել և Մերկելն ու գերմանացիները կրկին կհիշեն, որ ունեն շահեր, որոնք միշտ չէ, որ համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ: Եվ այս փոքրիկ հակամարտության պատմությունը արագ կամ դանդաղ ձևով կավարտվի:
Ի՞նչ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, եթե Ռուսաստանում լինեն ցնցումներ
Եթե դիտարկենք այս զարգացումների վատագույն տարբերակը, որի արդյունքում Ռուսաստանում կենտրոնական իշխանությունը կարող է նույնիսկ վերանալ՝ ժամանակավոր, թե ընդմիշտ, ապա կարող ենք նշել, որ այս դեպքում հայ ժողովրդի ճակատագիրը կարող է կրկնվել, այնպես, ինչպես 100 տարի առաջ՝ դրանից բխող լրջագույն հետևանքներով:
Եթե զարգացումներն ընթանան ոչ շատ ողբերգական ձևով, սակայն այդ ամենի արդյունքում Ռուսաստանում կենտրոնական իշխանությունն զգալիորեն թուլանա, ապա այս պարագայում բալանսը մեր տարածաշրջանում նույնպես կարող է փոխվել, որին մենք ազգովի պետք է պատրաստ լինենք:
Եթե Արևմուտքին չհաջողվի ծնկի բերել Պուտինին, ապա Հայաստանին ոչինչ չի սպառնա, սակայն կառաջանա նոր իրավիճակ, որտեղ Մոսկվան չի հանդուրժի սորոսականների և այլ հայտնի շրջանակների ազդեցության շարունակությունը Փաշինյանի իշխանության վրա: Իսկ այս դեպքում, հետևություն պիտի անի ինքը՝ Փաշինյանը: Եթե նա շարունակի պահպանել այսօրվա քաղաքական բալանսն իր իշխանության մեջ, ապա դա կարող է առաջացնել լուրջ անվստահություն Մոսկվայում, մանավանդ, որ Արևմուտքից Հայաստանն այսօր գրեթե ոչինչ չունի ստանալու:
Արևմուտքը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը թուրքական գործոնից: Իսկ լայնածավալ քաղաքական ներդրումները նույնիսկ Սահակաշվիլիին չտվեցին իր կառավարման առաջին հինգ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ 2003-ի «Վարդերի հեղափոխությունից» հետո Սահակաշվիլին Արևմուտքից ստացավ 1,1 մլրդ դոլար որպես ավանս՝ խոստումների դիմաց: Եվ միայն 2008-ի պատերազմից հետո, երբ վրացիները կորցրեցին Աբխազիան և Հարավային Օսիան, Վրաստանը ստացավ այդ «օգնությունը»՝ 4,65 մլրդ դոլարի չափով: Սակայն, այն հիշեցնում էր «փոխհատուցում»՝ կորցրած տարածքների դիմաց:
Հասկանալի է, որ մեր պարագայում Արևմուտքը Փաշինյանին ոչինչ չի տալու, քանզի եթե ռուսական ռազմակայանը դուրս չի բերվում, Արցախի հարցում միակողմանի զիջումներ չեն լինում, Արևմուտքն իմաստ չի տեսնում օգնել Փաշինյանի իշխանությանը:
Այսօր Փաշինյանին Արևմուտքը բացառապես «բարոյապես է» աջակցում՝ համարելով, որ նյութական օգնությունը պետք է գործի «утром стулья вечером деньги» հայտնի բանաձևով: Բայց քանի որ Փաշինյանը Արևմուտքին առանձնապես ասելիք չի կարող ունենալ, նշանակում է, որ Հայաստանը չպետք է հույսը դնի Արևմուտքից քաղաքական ներդրումներ բերելու վրա:
Իսկ իրական, բիզնես ներդրումային միջավայրի ձևավորման համար Հայաստանին անհրաժեշտ են այլ գործիքներ, այլ թիմեր․ առարկայական գործը պիտի գերակայի վերացական խոսքի նկատմամբ:
Պատրա՞ստ է այսպիսի փոփոխությունների Փաշինյանը, ցույց կտա մոտ ապագան: Պարզապես նշենք, որ Փաշինյանի համար դրանք պիտի լինեն շատ, անչափ շատ արմատական փոփոխություններ, առանց որոնց ինքը չի կարող գոյատևել որպես գործիչ, իսկ այդպիսի փոփոխություններին գնալն էլ կպահանջի ոչ պոպուլիստական խիզախություն, որի կամքը Փաշինյանը կարող է չունենալ:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org