Աչքներս լո՛ւյս. «կենդանի ոչխարների» արտահոսքը` «արտահանումը», հասել է պատմական մաքսիմումին
Նիկոլ Ամենակարողը մի բան գիտեր, էլի, որ առանց երկար-բարակ մտածելու լուծարում էր գյուղնախարարությունը։
Ի՞նչ ենք անում գյուղնախարարությունը, եթե իր մի կոչով (էն, որ ասում էր`«ոչխար պահե՛ք, ո՛չխար») «կենդանի ոչխարի և այծի» արտահանումը կորոնաճգնաժամային 2020թ. առաջին 6 ամիսներին 256 տոկոսով ավելացել է` Հայաստանից արտահանվել է 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի։
Հրապարակված թվերն, ինչ խոսք, դեռ պետք է ստուգել` շատ հնարավոր է, որ պաշտոնական վիճակագրությամբ այս «բարի լուրն» էլ հերքվի, ինչպես հերքվել-մերժվել է Նիկոլի ֆեյսբուքյան «ավետիսների» ջախջախիչ մեծամասնությունը։ Բայց դե` «ժողովրդի վարչահրամայապետի» բերանից դուրս եկած ամեն սուտ հալած յուղի տեղ ընդունող «կենդանի ոչխարներին» էլի մի որոշ ժամանակ կերակրելու համար «կուտվի»։
Կարևորը` շեղել զոմբիների ուշադրությունը. որ «ցրվեն»` անհարկի չկենտրոնանան խաղողի մթերման աննախադեպ ցածր գներից բողոքող այգեգործների, նիկոլական «կառավարման» ողջ պերճանքն ու թշվառությունը սեփական կաշվի վրա զգացած աղքատ, հպարտ քաղաքացիների մյուս խմբերի ամենօրյա բողոքի ցույցերի վրա...
Աչքներս լո՛ւյս. «կենդանի ոչխարների» արտահոսքը` «արտահանումը», հասել է պատմական մաքսիմումին