Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ, որը մի օր պայթելու է՝ անկանխատեսելի հետևանքներով
Այսպիսով ՀՀ ԱԺ-ն ավարտեց սահմանադրական հեղաշրջումը՝ հակաիրավական «սահմանադրական փոփոխության» հիման վրա աշխատանքից ապօրինաբար ազատելով ՍԴ երեք դատավորի և նույն «փոփոխության» հիման վրա «ընտրելով» երեք նոր դատավորի: Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ, որը մի օր պայթելու է՝ անկանխատեսելի հետևանքներով:
Ունենք ՍԴ երեք նոր դատավոր, որոնք համաձայնվելով առաջադրվել այդ պաշտոններում՝ ուղղակիորեն իրենց համաձայնությունն ու հավանությունն են տվել այդ հակաիրավական «սահմանադրական փոփոխությանը»: Այսինքն՝ երեք դատավոր, որոնք բացահայտորեն կողմ են տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջմանը: Թե ինչպես պետք է իրենք այս բարոյաիրավական բեռով կատարեն Սահմանադրության պաշտպանների դերը, խիստ կասկածելի է:
Հայաստանի պետությունը իջավ Հոնդուրասի ու Ջիբուտիի մակարդակի: Սպասեք նույնպիսի կամ ավելի վատ սոցիալական և քաղաքական կյանք:
Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ, որը մի օր պայթելու է՝ անկանխատեսելի հետևանքներով