Ինչ է պետք հպարտ փոքրիկներին օրը քսանչորս ժամ տիեզերքը նվաճելու հեքիաթն իրականություն դարձնելու համար
Պետք էր տեսնել առաջին անգամ առաջին դասարան գնացող փոքրիկների դեմքերը, երբ Փաշինյանը, սեփական մտքի փայլատակումներով զարմացած, հարց էր տալիս. «Մենք ի՞նչ ենք ուզում։ Ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ուզում ենք պայմանականորեն «ջի» կարգի Մերսեդես միայն վարողներ լինե՞նք, թե՞ մենք ուզում ենք Մերսեդես` պայմանականորեն, գուցե դրա անունը կլինի Արարատ, գուցե դրա անունը կլինի... Արմենուհի, գուցե ուրիշ... թե՞ մենք ուզում ենք լինել դրա ստեղծողը, դրա արտադրողը։ Թե՞ մենք ուզում ենք լինել սպառող, թե՞ մենք ուզում ենք լինել ստեղծող։
Առանց կրթության, այո, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել (փաստորեն առանց կրթության կարելի է բարեկեցություն ստեղծել, իսկ ահա, առանց անգլերեն և ռուսերեն իմանալու անհնար է նույնիսկ մոշ աճեցնել), բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել։
Մենք ի՞նչ ապագա ենք ուզում ստեղծել ձեզ համար։ Որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք սառնարանը (ես էլ կարծում էի` սառնարանը բացելու համար ոչ թե պետք է մոտենալ խոհանոցին, այլ մտնել խոհանոց), և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ, երշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ առողջ նախաճաշ (ասենք` խաշ, խորոված, քյաբաբ, քյալլա, չինական բադ կամ գոնե վարչահրամայապետի արդար ձեռքով խորովված հավի միս) և շատ արագ գնաք, զբաղվեք տիեզերքը ձեր ամենօրյա գործով»։
Դե, մոտավորապես այն, ինչ ինքն է անում ամեն օր քսանչորսժամյա ռեժիմով, էլի...
Ինչ է պետք հպարտ փոքրիկներին օրը քսանչորս ժամ տիեզերքը նվաճելու հեքիաթն իրականություն դարձնելու համար