Կարծիք

15.09.2020 17:15


Կոչ եմ անում չմեկնաբանել ընտանեկան կլանի արկածները

Կոչ եմ անում չմեկնաբանել ընտանեկան կլանի արկածները
Հայաստանի ներկայիս քաղաքագետներն ու վերլուծաբանները ամենադժբախտն են, քանի որ ստիպված են մեկնաբանել ոչ թե կառավարության իրականացրած աշխատանքները, այլ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու խոհարարական, մշակութային, սպորտային և այլ արկածները: Նա ստիպում է մեզ` խոսել հավի խորովածի մասին, մեզ` հայերիս, որոնք ունեն ղարաբաղյան հիմնահարց, կորոնավիրուս, փլվող կրթական և առողջապահական համակարգեր, ահավոր գործազրկություն, արտագաղթել պատրաստվող հազարավոր մարդիկ, որոնք սպասում են սահմանների բացմանը:
Նա` գերագույն-գլխավոր շոումենը, հայկական Յակուբովիչը, չինական Բուզովան կամ Դեվիդ Կոպերֆիլդը, ինչպես ուզում եք` անվանեք, իր հիմնական խնդիրն է համարում ժողովրդի միտքը զբաղեցնելը: Դա կլինի իր դստեր տափակ տեսանյութերով, իր կնոջ զինվորական միջոցառումներով, հավի խորոված պատրաստելով, ինչի վրա ծախսում է պետական պաշտոնյայի թանկարժեք ժամանակը:
Ինքն էլ է հասկանում իր անճարակությունը, իր անկարողությունը, և ընդամենը ժամանակ է շահում` տեսակ-տեսակ ներկայացումներով, բարի հոպարի կերպար ստեղծելով, մինչդեռ իշխանական ֆեյքերը 2,5 տարի շարունակ ոտնահարում են ամեն սրբություն` տարածելով ատելություն, բաժանելով ազգը երկու մասի, պառակտելով մեր ժողովրդին:
Կոչ եմ անում` արհամարհել ընտանեկան կլանի արկածները, պահանջել կամ ռեալ աշխատանք /եթե ունակ են/, կամ անհապաղ հրաժարական:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը