Անկախ նրանից, քայլարած մեծամասնությունը «հպարտ միայնության» մեջ իր վստահության քվեն կտա՞ ՍԴ դատավորի երեք թեկնածուներին, թե՞ չէ, ո՞ր մեկին կմերժի, ո՞ր մեկին կխնայի (ի վերջո` երեքն էլ պրոֆեսիոնալներ են, ինչը, «բնականաբար», նրանց օգտին չի խոսում), մեկ է` ի սկզբանե լեգիտիմ չեն, ու երբեք լեգիտիմ չեն դառնա։
Ավելին` Սահմանադրական դատարանն ու իր որոշումներն էլ երբեք լեգիտիմ չեն լինի, քանզի չար ծառը բարի պտուղ չի տալիս. կեղծիքներով, ի հեճուկս Սահմանադրության, ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով` «երեսի զոռով» ընդունված հակասահմանադրական փոփոխությունների «արդյունքում» ընտրված որևէ դատավոր, «ինչքան էլ իրեն ճղի», չի կարող պաշտպանել նույն Սահմանադրության տառը և ոգին։
Միակ լուսավոր կետն այստեղ այն է, որ գոնե «Բարգավաճ Հայաստանն» ու տեղ-տեղ` դեպքից դեպք լուսավոր «Լուսավոր Հայաստանը» չմիացան գլխանց անիրավ, հակաժողովրդավարական այդ «գործընթացին»...
Չար ծառը բարի պտուղ չի տա