Հավանաբար բոլորը կպնդեն, որ այս տարի մեր երկրում ավելի շատ մեքենա կա, քան անցած տարի: Մինչդեռ այս տարի ավտոմեքենաների ապահովագրավճարներն ավելի պակաս են, քան անցած տարի:
2019թ․ առաջին կիսամյակին ավտոմեքենաների ապահովագրավճարները կազմել են 11 244.9 մլն դրամ: Իսկ այս տարի՝ 10 331.2 մլն դրամ: Այսինքն 913.7 մլն դրամ պակաս:
Բնականաբար, նվազել են ապահովագրական հատուցումները: 2019թ․ հատուցումները կազմեն են 7 119.5 մլն դրամ, իսկ այս տարի՝ 6 819.1 մլն դրամ:
Նախկինում հեշտ էր՝ ստվերային տնտեսության ծավալներով կբացատրեինք: Դժվարը հիմա բացատրություն գտնելն է:
Անհավանական հաշվետվություն