Փաշինյանի արտգործնախարարը Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ևս մեկ անգամ ներկայացրել է «նոր» Հայաստանի «սկզբունքային» դիրքորոշումը Արցախյան կարգավորման հարցում` ասելով. «Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին` ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը»։
«Թավշերենից» եթե թարգմանենք` սա նշանակում է. «Տեսեք` ի՜նչ կառուցողական ենք։ Սարսափելի կառուցողական։ Այնքան ահավոր կառուցողական, որ վախենում ենք ակնարկել Արցախի (կամ, որ ավելի «կառուցողական» կհնչեր` Լեռնային Ղարաբաղի) փաստացի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման մասին. մեր ակնկալիքների նշաձողն իջեցրել ենք պլինտուսից ցածր մակարդակի և, որպես հիմնական առաջնահերթություն, նշում ենք «Արցախի հայերի» («Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների», «Լեռնային Ղարաբաղի բնակչության», բայց երբեք` ո՛չ Արցախի կամ թեկուզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության) անվտանգությունը, որի տակ ինչ ասես` կարելի է հասկանալ։ Կարգավիճակի «մասով» էլ շատ բան չենք ուզում։ Ընդամենը` արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի «միջազգային ճանաչում և իրականացում` առանց սահմանափակումների»։
Ինչպես հասկանում եք` սա՛ նույնպես շա՜տ հարաբերական հասկացողություն է, որ ամենևին չի բացառում «Արցախի հայերի» ինքնորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում` լայն կամ թեկուզ նեղ` դիցուք, «մշակութային ինքնավարության» տարբերակով. այն, ինչի մասին ադրբեջանցիները երազում են արդեն 30 տարի`միակ «լուծումը», որ կարող է ընդունելի լինել «նաև Ադրբեջանի ժողովրդի» համար։ Հայաստանի և Արցախի «ժողովուրդների» համար ընդունելի՞ է, թե՞ չէ` կարևոր չէ։
Կարևորը` որ թույլ է տալիս «շուստրիություն» անել՝ խաբել, մոլորեցնել հանրությանը, փափուկ բարձ դնել գլխներիս տակ, հանգստացնել` ասելով. «Առանց սահմանափակումների» որ ասում ենք, «միացումը» նկատի ունենք` «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Մի խոսքով, ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Ադրբեջանը չխռովի, դուրս չգա բանակցային գործընթացից` քարը փեշից թափի ու վերադառնա խնդրի «խաղաղ կարգավորմանը»` բանակցությունների սեղանի մոտ։
Հեսա-հեսա քիրվայություն էինք անում Թուրքիայի հետ, «հայդատականները» չթողեցին
Մինչ արտգործնախարարն «ամրագրում» է, որ մեր պահանջների նշաձողն իջել, հասել է վերջին 20-22 տարվա «պատմական մինիմումին», փուլային կապիտուլյացիայի ջատագով Տեր-Պետրոսյանի տխրահռչակ խորհրդականը` Ժիրայր Լիպարիտյանը, փոխլրացման կարգով ռևերանսներ է անում Թուրքիային, հուսահատ ջանքեր գործադրում` «դիսկուրսը» վերադարձնելու միակողմանի զիջումների գնով Ադրբեջանից «արժանապատիվ խաղաղություն» մուրալու հայեցակարգային թեզին (էն, էլի, որի մասին ասում են` «Սերգո ջան, լավ չես ապրելու»), և ՀՀՇ-ՀԱԿ-ի խոսափողերի միջոցով նորից ու նորից կարոտով հիշում է «կորսված հնարավորությունները»։
Պարզվում է, ինքն ու իր բոսը «հեսա-հեսա» կարգավորում էին հարաբերությունները Թուրքիայի հետ, «պատերազմի կուսակցությունը» խանգարեց, ի դեմս Արցախի պաշտպանության բանակի և պետական պաշտպանության կոմիտեի` ձախողեց երկխոսությունը. «1993 թ. փետրվար-մարտին շատ մոտ էինք այդ հարաբերությունները պետական մակարդակով կարգավորելուն։ Այդ ուղղությամբ դիվանագիտական արձանագրությունը (protocol) մշակել էինք, եւ մնացել էր մեկ կետ, որի վերաբերյալ տակավին համաձայնության չէինք եկել։ Անկարան քննարկում էր այդ ուղղությամբ մեր վերջին առաջարկությունը։ Սակայն ապրիլին այդ բոլորը կանգ առավ, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար»։
Եվ եթե նախորդ հրապարակման մեջ համեստորեն ասում էր` պետք չէ միայն Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ, հիմա բացահայտ «լոբբինգ» է անում Թուրքիայի օգտին։ Թե բա` այն ժամանակ չհաջողվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանը, հայերին թշնամի և ազգային անվտանգության սպառնալիք համարող Թուրքիան այնքան մեծահոգի գտնվեց, որ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենալով` օգնեց մեզ։
Ապացույցնե՞ր։ Խնդրեմ. «(ա) 1992-1993 թթ. ձմռանը մեզ համար կենսական` եվրոպական ցորենը Հայաստան փոխադրելու համար Թուրքիայի արտոնությունն ու մասնակցությունը. մի ձմռան, որ հավանաբար վատագույնն էր մեր նոր պատմության մեջ, (բ) ավելի ուշ` Երեւան-Ստամբուլ օդային կապի հաստատումը, եւ նույնքան կարեւոր` (գ) պետական մակարդակի խոսակցության ու խորհրդակցության շարունակությունը, որի բացակայության վնասները տակավին չենք գնահատել»։
Իսկ մե՞նք ինչպես ենք պատասխանել Թուրքիայի «բարեկամական ժեստին»։ «Ապերախտաբար» նոր տարածքներ ենք «գրավել». «Քելբաջարից հետո հայկական ուժերը հակակշռի տակ առան Լեռնային Ղարաբաղից դուրս հինգ տարածք եւս»։ Եվ, պատկերացրեք`այդքանից հետո անգամ «Թուրքիան դրա դիմաց Հայաստանի դեմ նոր քայլերի չդիմեց» (ափսոս, որ այստեղ Լիպարիտյանի, ասել է թե`ԼՏՊ-ի ու Նիկոլի արտգործնախարարի մոտեցումները չեն համընկնում. «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին ի պատասխան` վերջինս բողոքել է Թուրքիայից. ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որ միակողմանի աջակցություն հայտնեց Ադրբեջանին)։
Փաստորեն, Լիպարիտյանը ԼՏՊ-ին սուտ է հանում։ ՀՀՇ-ական «ախպերությունը» 20 տարուց ավելի ջանք ու եռանդ չի խնայում` կեղծելու իրականությունը. որ Արցախը ազատագրվել և ազատագրել է Ստալինի թեթև ձեռքով գերեվարված մեր պատմական տարածքների մի մասը ոչ թե շնորհիվ, այլ` ի հեճուկս «գլխավոր հրամանատարի»։ Երդվում էին, որ նման բան չկա ու չի եղել. դա «մարտավարական» հնարք էր, որի միջոցով փորձում էին մեղմել աշխարհի ուժեղների զայրույթը` ձև էին անում, թե դեմ են հայկական ուժերի առաջխաղացմանը, «տակից»`ճիշտ հակառակն անում։
Հիմա Լիպարիտյանն աներկբա ասում է`մոտ էինք հարաբերությունների կարգավորմանը, «հայդատականները» չթողեցին` գրավեցին Քելբաջարը, հետո՝ ևս 6 շրջան, ու վիժեցրին «երկխոսությունը»։
Թրքաբոլշևիկներն ակտիվացել են, որ ի՞նչ անեն

Այն, ինչ պահանջվում էր ապացուցել...
Լիլիթ Պողոսյան