Կարծիք

14.09.2020 14:35


«Կորոնահավատքը» Նիկոլ Փաշինյանին տալիս է իշխանության անսահմանափակ հնարավորություններ

«Կորոնահավատքը» Նիկոլ Փաշինյանին տալիս է իշխանության անսահմանափակ հնարավորություններ
Քանի որ Նիկոլ Փաշինյանը ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈւՆ ՄԱՆԻՊՈւԼԱՑՆԵԼՈւ մեծ վարպետ է, նրան դուր է եկել աշխարհում տեղի ունեցող այս մեծ շոուն։ Բոլորիս համար ստեղծված այս ՄԵԾ ԱՂՄՈւԿՈՎ մեզ շեղում են հիմնական խնդիրներից։ Ես չեմ ուզում հիմա խոսել այն պարագաների մասին, որոնք կատարվում են աշխարհում։ Մեզ, կարծում եմ, հետաքրքիր է, թե «ԿՈՐՈՆԱՀԱՎԱՏՔԸ» ինչ օգուտ է տալիս Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը։ Նախքան այդ, անհրաժեշտ է հասկանալ աշխարհում «կորոնահավատքի» ստեղծման հիմնաքարերը։
Գոյություն ունի հստակ հասկացությունների համակարգ, որը կիրառվում է անկախ էպիդեմիոլոգիայի, վիրուսոլոգիայի, բակտերիոլոգիայի և ընդհանրապես բժշկության խնդիրներից։ Այդ հասկացությունները ազդում են հստակ գծված համակարգում և աշխատում են միասին։
Ես պնդում եմ, որ կիրառվող այս համակարգը հանցագործություն է մարդու անձի նկատմամբ և խախտում է մարդկության բոլոր սոցիալական և հասարակական կանոնները։
Խոսքս հետևյալ մանիպուլյացիոն համակարգի մասին է՝
1. Նոր տիպի կորոնավիրուսի ՊԱՆԴԵՄԻԱՅԻ հայտարարումը, որն ունի բարձր վարակելիություն և մահացության աստիճան, բերում է թոքերի և անոթների ծանր ախտահարման։ Այս ֆրազները, այս կամ այն հաջորդականությամբ և մտքի ձևակերպմամբ շարունակաբար պետք է արտահայտվեն ԶԼՄ-ների կողմից։
2. Կորոնավիրուսի ԱՍԻՄՊՏՈՄ ԿՐԻՉԻ գաղափարը, այսինքն՝ լիարժեք առողջ մարդ, ով կարող է հաջողությամբ վարակել այլ մարդկանց։ Սույն գաղափարը այս ամբողջ մանիպուլյացիոն համակարգի կարևոր բաղկացուցիչն է։
3. Ազգաբնակչությանը այս վարակից պաշտպանելու համար կիրառվում են հետևյալ հակահամաճարակային միջոցառումները, որոնք երբեք նախկինում չեն կիրառվել ոչ մի էպիդեմիայի կամ պանդեմիայի ժամանակ, քանի որ եղել են անիմաստ և ոչ արդյունավետ, և ընդհակառակը՝ վտանգավոր և վնասակար՝
- ԻՆՔՆԱՄԵԿՈւՍԱՑՈւՄ՝ փաստացի տնային կալանք։
- Հասարակական վայրերում դիմակների պարտադիր կրում՝ փաստացի կամազրկում, դիմազրկում և ձայնազրկում։
- Սոցիալական հեռավորության պահպանման պահանջ՝ փաստացի անձի զրկում կենդանի կոմունիկացիայից։
- Սոցիալական մոնիթորինգի և անցագրերի կիրառում, ինչը թույլ կտա դուրս գալ տնից կամ աշխատել՝ փաստացի անձի աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքի վրա բռնացում։
- Ի սկզբանե քաղաքացիների, կարծես թե ԿԱՄԱՎՈՐ, իրենց վրա վերցրած այդ պարտականությունների խախտման համար՝ ԱՀՌԵԼԻ ՏՈւԳԱՆՔՆԵՐ...
4. ԷՔՍՊՐԵՍ-ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ կիրառում, որով անհասկանալի սկզբունքով ի հայտ են բերվում վիրուսակիրներ։
5. Եվ վերջապես՝ լկտի, ոչ մի կերպ չհիմնավորված մանիպուլյացիա՝ հիվանդների, վարակվածների, բացահայտվածների, ծանր հիվանդների և մահացածների թվով։ Տոտալ սուտ կորոնավիրուսից զոհվածների մասին։ Փակ դագաղներով մարդկանց հուղարկավորություններ, դիահերձման արդյունքների բացակայություն, մահվան պատճառների չափանիշների մասով մանիպուլյատիվ տեղեկություններ։ Նախկինում երբեք այս բանը չի կիրառվել բժշկության մեջ՝ ելնելով էթիկայի նորմերից, կամ միգուցե կիրառվել է, սակայն բավական սահմանափակ կերպով, քանի որ այս թվերով մանիպուլյացիան արդար կերպով համարվել է քրեական հանցագործություն։
Ինչպես նկատում ենք, մենք ունենք հասկացությունների և միջոցառումների համակարգ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և նրանց կապող տերմինը՝ ԱՍԻՄՊՏՈՄ ԿՐԻՉՆ է։ Եթե այդ տերմինը հանենք՝ այս ամբողջ համակարգը կփլվի։
Ժողովրդին այս ամբողջ սարսափը ներշնչվում է ոչ թե հենց վիրուսի վտանգավորությամբ, այլ վիրուսի ԱՍԻՄՊՏՈՄ-ությամբ։ Մարդը էբոլայից կամ այլ սարսափելի վարակներից այդքան չի վախենում, քանի որ հնարավոր չէ դրանցով հիվանդանալ առանց որևէ ախտանիշ ունենալու։ Իսկ այս դեպքում, ըստ լեգենդի, ուղղակի առողջ մարդը, կարող է քայլել փողոցներով ու «մահացու հիվանդությամբ» վարակել բազում մարդկանց։ Սարսափելի է, չէ՞։ Հիմա հասկանում եք, որ այստեղ սարսափելին հենց «ԱՍԻՄՊՏՈՄ» տերմինն է, որը ազգաբնակչության մեջ ներմուծելու համար Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքով հանդերձ արագ վարակվեց ասիմտոմ կորոնավիրուսով և 3 օրվա ընթացքում արագ առողջացավ։
Ուզում եմ հիշել ակադեմիկոս Չուչալինի խոսքերը՝ «Մենք կորոնավիրուս ենք ընդունում մայրական կաթի հետ և այդ վիրուսի կրիչ ենք հանդիսանում մեր ամբողջ կյանքի ընթացքում»։ Այսինքն՝ յուրաքանչյուրիս թեստավորելիս կարող են կորոնավիրուս հայտնաբերել, կարող են՝ չհայտնաբերել։ Սա նույնպես մարդու կողմից հսկելի մանիպուլյացիա է։ Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ ոչ վաղ անցյալում հայտնաբերվեցին հենց կորոնավիրուսով վարակված թեստեր...
Մի խոսքով հստակ կարելի է ասել, որ այս «կորոնավիրուս» ասածը հանճարեղ հորինվածք է, որից չգիտեմ, թե աշխարհում ովքեր ինչ օգուտ են քաղում, բայց մեր կառավարությունը, լինելով իրենց բնույթով ավանտյուրիստ, կարծես թե աշխարհում ամենաակտիվն է այն կիրառում... Հիմա կհարցնեք թե ինչպե՞ս՝
1. Կամայական մարդու կարելի է հռչակել որպես մեղավոր՝ այլ մարդկանց վարակելու մեջ և բանտարկել։
2. Կամայական մարդու կարելի է տնային կալանք տալ՝ առանց որևէ իրավական հիմքի։
3. Կամայական մարդու կարելի է տուգանել, ընդ որում՝ ուզած գումարի չափով, ուղղակի այն բանի համար, որ նա ուղղակի մրսել է։ Շատ ավելի հարմար կլինի տուգանել, եթե այդ մարդը այդ մրսածությունը մի փոքր ծանր է տանում՝ բարձր ջերմություն, գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն... Ի՞նչ է, Ձեր կյանքի ընթացքում երբեք նման բան չեք ունեցե՞լ... Հիմա դրա անունը «կորոնավիրուս» են դնում։
4. Անսահմանափակ հսկողություն է սահմանվում բիզնեսի վրա, որը կարող է կամայական պահի փակվել՝ հակահամաճարակային գործառույթների և ազգաբնակչության մասին հոգատարության պատրվակով։ Մենք նման գործընթացներ տեսանք, չէ՞...
5. Հնարավորություն է ստեղծվում տոտալ թվային հսկողություն սահմանել ազգաբնակչության վրա։
6. Կատարվում է սոցիալական ծախսերի խիստ կրճատում՝ հեռավար ուսուցում, հեռավար բժշկություն և այլն, ընդ որում՝ այս ամենի հետ չեն կրճատվում ուսման վարձերը։
7. Մարդու կյանքի և ազատության վրա անսահմանափակ իշխանությունը, անսպասելիորեն, առանց որևէ օրենքի անցնում է այսօրվա իշխանության ձեռքը։
8. Լայն հնարավորություն, մարդկանց հոգեկանի վրա ազդելու՝ ստիպելով նրանց դիմակ կրել, ինչը փլուզող ազդեցություն է ունենում մարդու քննադատական մտածողության, նրա քաղաքացիական և մարդկային ազատության ընկալման վրա, ոչնչացնում է խղճի ազատության ինստիտուտը և մարդու վզին փաթաթում ստիպողական բժշկական օգնության գաղափարը, որը այսօր չի կիրառվում նույնիսկ հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց նկատմամբ։
Մի խոսքով, հստակ կարող ենք ասել, որ Հայաստանում «կորոնահավատքը» Նիկոլ Փաշինյանին տալիս է իշխանության անսահմանափակ հնարավորություններ։ Կամազրկելով և ստիպողաբար ինտրովերտացնելով ժողովրդին՝ մեր Քաջ Նազարը մի ամբողջ ազգ իրական աշխարհից քշում է դեպի վիրտուալ աշխարհ, որտեղ նա բարձր «ռեյտինգ»-ի շնորհիվ կարող է ունենալ իր ֆեյքերի հսկելի բանակի, ներկայացնել ինչ որ կցանկանա և շարունակել իշխել։ Իսկ իրական կյանքում բողոքի ակցիաներ կազմակերպողներին միշտ էլ կարելի է թեստավորել... Պատմության հաջորդ ընթացքը թողնում եմ Ձեր երևակայությանը։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը