Կարծիք

14.09.2020 17:35


Գիշերօթիկների երեխաների ծնողներն այդ երկու կոպեկով երեխային հա՞ց են առնելու, թե՞ դիմակ

Գիշերօթիկների երեխաների ծնողներն այդ երկու կոպեկով երեխային հա՞ց են առնելու, թե՞ դիմակ
Գիշերօթիկների աշխատանքը չկարողացան կարգավորել` փակեցին:
Ասեցին՝ ուսուցիչները շատ են, քան անհրաժեշտ է:
Այսինքն, մազերի մեջ ոջիլ գտան ու գլուխը կտրեցին, փոխանակ ոջիլից մաքրեն:
Այդ երեխաներին ծնողները չէին կարողանում պահել, հանձնել էին պետությանը՝ հոգ տանելու նպատակով, բայց պետությունը՝ իշխող խունտայի դեմքով, հրաժարվեց այդ երեխաների մասին հոգ տանելուց ու երկու կոպեկ շպրտելով՝ ուղարկեց այդ երեխաներին «տուն» և մոռացավ նրանց մասին:
Հիմա, հարցս հետևյալն է` այդ երեխաների ծնողները այդ երկու կոպեկով երեխային հա՞ց են առնելու, թե՞ դիմակ, նույնիսկ եթե ենթադրենք, որ շաբաթը 3 օր են դասի գնալու, ապա դա ամսական 10-ից ավելի դիմակ է:
Ո՞վ է հոգալու այդ հոգսը:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը