Քաղաքական

15.04.2011 14:15


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը` Վիկտոր Դալլաքյանի մտածելու օրգանում նյութ չլինելու մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը` Վիկտոր Դալլաքյանի  մտածելու օրգանում նյութ չլինելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանն ի պատասխան, որ 2008թ. մարտի 1-ը ձեռնտու էր միայն Ռոբերտ Քոչարյանին` ասել է.

«Պնդել, թե մարտի 1-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերևս, իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթհեթություն դուրս տալ»:

Վիկտոր Դալլաքյանը նման հայտարարությամբ հանդես էր եկել ԱԺ այս քառօրյայի հայտարարությունների ժամին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը