«Կենտրոն» հեռուստաընկերության նոր՝ «Սահմանագիծ» հաղորդաշարի առաջին հաղորդումը, որ եթեր հեռարձակվեց ս․թ․ սեպտեմբերի 11-ին, նվիրված էր կրթական չափորոշիչներին և հարակից հարցերին։ Չցանկանալով անդրադառնալ հաղորդման ընթացքում հնչած բազմաթիվ մտքերին, պետք է արձանագրեմ հերթական սուտն ու յուրօրինակ խառնակչությունը, որ կատարեց պատմության և հասարակական գիտությունների առարկայական չափորոշիչները մշակող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։ Մասնավորապես, այն փաստին, որ պատմության չափորոշիչները քննադատվել են ԵՊՀ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնների և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից, նա որպես հակափաստարկ, հիշատակեց «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի կարծիքը, որը, հակառակը, հակագիտական է համարել Հայոց պատմության ամբիոնի կողմից ներկայացված կարծիքը» (հաղորդման հղումը՝ https://www.youtube.com/watch?v=3GTXLe4qHeg, տե´ս 19-45-ից)։
Ես զանգահարեցի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին՝ ճշտելու եթերով հնչած հայտարարության իսկությունը։ Պավել Ավետիսյանը շատ զարմացավ այդ հայտարարությունից՝ նշելով, որ ՆՄԱՆ ԲԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, քանի որ ինքն անգամ չի կարդացել Հայոց պատմության ամբիոնի կարծիքը․ ինչպե՞ս կարող էր կարծիք հայտնել վերջինիս մասին․․․
Լավ, մինչև ե՞րբ․․․
Ինչքա՞ն կարելի է սեփական սխալներն ու բացթողումները գիտակցելու և ուղղելու փոխարեն՝ զբաղվել ստախոսությամբ և փորձել իրար դեմ հանել մասնագիտական աշխարհի ներկայացուցիչներին․․․
Հ․Գ․ Ի դեպ, ոչ վաղ անցյալում Լիլիթ Մկրտչյանի՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ կապված սուտ հայտարարության մասին խոսվում է հենց այս հաղորդման ընթացքում․․․
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր,
Հերթական սուտն ու խայտառակությունը