Տանձ, խնձոր, կարանտին... էլ ի՞նչ պոպոք-մանդարին կամ՝ «արտակարգի» քառսունքը
Եթե արտառոց ոչինչ չպատահի, առաջին հերթին՝ արտահերթ իշխանափոխություն, ապա հաջորդ՝ 2021 թվականը կդիմավորենք նախօրեին հայտարարված կարանտինի պայմաններում: Մի ժամանակ հայտնի ժողբանահյուսական ոտանավորը նոր տարբերակով կհնչի, թերևս՝ տանձ, խնձոր, կարանտին տարբերակով...
Ոմանք լուրջ, շատերը սարկազմով հետաքրքրվում են, թե ինչո՞ւ այդ կարանտինը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հենց 4 ամիս ժամկետով: Ոչ 3, ոչ 6, այլ հենց՝ 4, այսինքն՝ սեպտեմբերի 11-ից (ինչ էլ օր էին ընտրել) մինչև եկող տարվա հունվարի 11-ի ժամը 17:00-ն:
Դժվար է միարժեքորեն պատասխանել այդ հարցին, մանավանդ՝ բազմաթիվ ենթադրությունների պարագայում: Հնարավոր է՝ Փաշինյանը պարզապես շատ է սիրում 4 թիվը: Հնարավոր է՝ տարվա 4 եղանակների հետ են համապատասխանեցրել: Իսկ հնարավոր է, որ մի քիչ այլ կերպ են ընկալել «կարանտին»-ի բառացի ստուգաբանումը: Գիտեք՝ կարանտին բառացի նշանակում է քառասուն օր, ավելի պարզ ասած՝ քառսունք:
Դե, «թավշիշխանապետերն» էլ ոչ թե 40 օր են ընկալել, այլ 4 ամիս:
Կարճ ասած, ինչպես արդեն հասցրել ենք նկատել նախորդ հրապարակումներում, առանձնահատուկ ինչ-որ բան տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս անգամ «արտակարգ դրությունը» ոչ թե 1 ամսով է երկարաձգել, այլ «համին ընկած»՝ միանգամից 4 ամսով: Բայց որպեսզի «հպարտակներին» այսպես ասենք՝ «ֆռռացնեն», հորինել են, թե արտակարգ դրությունը վերացվել է, տեղը կարանտին է մտցվել: Ո՞րն է տարբերությունը, եթե համարյա ամեն ինչ, այդ թվում՝ երկրից ներսուդուրս անելու, տնից ներսուդուրս անելու, դիմակ-միմակի և մյուս բոլոր կանոնները, պահանջներն ու հանիրավի տուգանքատեռոր անելու պայմանները գրեթե նույնությամբ պահպանվում են:
Արտակարգի քառսունքն է, փաստորեն: «Քաչալ Հասան, Հասան քաչալ»: Ի՞նչ տարբերություն:
Չնայած, հարցերի տեղիք տվող տարօրինակություններ շատ կան: Վերջին 15-20 օրերին Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանական տարբեր ձայնակիցներ հաճախ խոսում էին վարակի տարածման տեմպերի թուլացման, դեպքերի նվազման մասին: Հասարակությանը ցուցադրվող պաշտոնական տվյալներն էլ, որոնց ինքս, օրինակ, չեմ վստահում, վկայում են, թե վարակը եթե լիովին չի էլ հաղթահարվել, համեմայն դեպս՝ նահանջում է, կորոնավարակային լարվածությունը թուլանում:
Հարց է ծագում՝ եթե վարակը նահանջում է, ապա ո՞րն է արտակարգ դրությունը՝ «կարանտին» պիտակով միանգամից 4 ամսով երկարաձգելու իմաստը:
Հավանական իմաստներից մեկը կարող է լինել ենթադրությունը, որ Հայաստանի կառավարիչ դրվածներին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ներառյալ, միջազգային կառույցները կամ որևէ խոշոր օտարերկրյա դոնոր խոշոր դրամական աջակցույթուն են խոստացել՝ կորոնավարակի սարսափը պահպանելու և դրա հիման վրա մարդկանց, հասարակությունների բնականոն կյանքը դժոխքի վերածած պայմաններում պահելու դիմաց: Սա, կրկնենք, ընդամենը ենթադրություն է, որը սակայն շատ ավելի ընդգծված պատճառահետևանքային կապ ունի, քան «կարանտին» հայտարարելու մասին փաշինյանական որոշումը:
Մեծ հաշվով, Փաշինյանի իշխանությունը վարակի դեմ պայքարելու կարողականություն չունի, ինչը փաստվում է Հայաստանում նույն այդ վարակի դաժան հետևանքների տվյալներով: Հենց միայն ավելի քան 1100 մարդկանց մահն ասվածի ամենից ցցուն հաստատումն է: Կամ էլ մնում է ենթադրել, որ Փաշինյանի իշխանությունը վարակի դեմ պայքարելու ցանկություն չունի, իսկ միգուցե նաև՝ հանձնարարություն:
Բայց վարակը ու դրա տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը նույն այդ իշխանությունը դիտարկում է որպես հրաշալի հնարավորություն իր գոյությունը հնարավորինս երկարաձգելու համար: Ըստ էության, թե՛ արտակարգ դրությունը, թե՛ հայտարարված 4 ամսով քառսունքը ծառայում են միայն հնարավոր քաղաքական ակտիվությունը, առաջին հերթին՝ Փաշինյանի իշխանության դեմ զանգվածային ելույթները չեզոքացնելու կամ թույլ չտալու, իսկ տեղի ունենալու դեպքում՝ ոստիկանորեն ճնշելու նպատակին:
Կարելի էր, ի դեպ, կեղծ համեստություն չանել ու միանգամից կարանտինը հայտարարել մինչև 2023 թվականին ենթադրվող ԱԺ ընտրությունները: Իսկ ընդհանրապես, կարելի էր մինչև 2050 թվականն էլ հայտարարել կարանտին՝ այն չեղարկելով Հայաստանի հավաքականի՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու առթիվ:
Մյուս կողմից, իսկ ինչո՞ւ այդպես չվարվի մի իշխանություն, որը պետության կառավարումից հեռու է, ինչպես չխանձված խոզը՝ պտտաձողից, որը կարող է շարունակ ստել, բայց ոչնչի համար պատասխանատվության չկանչվել: Ինչո՞ւ պիտի Փաշինյանն ու իր խայտաբղետ թիմը բացահայտորեն ձեռ չառնեն հասարակությանը, եթե իրենց նման որոշումները ոչ մի դիմադրության չեն հանդիպում: Ֆեյսբուքյան կամ վիրտուալ հարթակներում դրսևորվող սարկազմն ու քննադատությունը դեռևս ոչինչ չեն որոշում այդ առումով, եթե չեն ծառայեցվում իրական գործողություններ կազմակերպելուն և իրականացնելուն:

Արմեն Հակոբյան