Լրահոս

10.04.2009 15:50


Իշխանությունը միշտ էլ օգտագործել և օգտաործելու է իր լծակները

PR մասնագետ Կարեն Քոչարյանը բնական է համարում այն երևույթը, որ իշխանությունը միշտ էլ օգտագործել և օգտաործելու է իր լծակները՝ ընտրությունների ժամանակ։

- Դա միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում է այդպես, բայց մեզ մոտ ինչպես ամեն ինչ ծայրահեղացված է,-ասել է նա։ «7 օր»-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք  PR տեսանկյունից գրագետ քայլ էր կառավարության՝ Հրազդան գետի վրա ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքների համար նախատեսված գումարը Երևան քաղաքի բակային լուսավորության ցանցի վերանորոգման, կառուցման, աղբահանության, սանիտարական մաքրման աշխատանքներին ուղղելու որոշումը, Կարեն Քոչարյանը պատասխանել է, որ եթե դա այլ մարզերի ծրագրերից վերցրած գումար լիներ՝ քննադատելի կլիներ, բայց երբ Երևանի հետ կապված ծրագրերն են փոփոխվում, դա չի կարելի կապել ընտրությունների հետ։

-Նույն հաջողությամբ՝ Հրազդան գետի վրա ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքներն էլ կարելի էր կապել Գագիկ Բեգլարյանի անվան հետ և այդպիսով PR իրականացնել,-հավելել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը