Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այս պահին դիմակ դնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի
Համաձայն հենց նոր հրապարակված Կառավարության թիվ 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի՝ անհատական պաշտպանության միջոցները պետք է սահմանի ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ (առողջապահության նախարարությունը):
Միաժամանակ, arlis.am պաշտոնական կայքում այս պահին չկա ՀՀ առողջապահության նախարարի՝ այսօր հրապարակված որևէ ենթաօրենսդրական ակտ։
Հարց՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այս պահին դիմակ դնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի։ Եթե՝ չի նշանակում, ապա ո՞րն է դիմակ դնելու իրավական հիմքը սեպտեմբերի 11-ի ժամը 18:15-ի դրությամբ։
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այս պահին դիմակ դնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի