Ասում եք` առևտրականները բողոքում են բազմապատիկ բարձրացած մաքսավճարների՞ց, ծնողներն իրենց տեղը չե՞ն գտնում դպրոցները «կորոնահամակենտրոնացման ճամբարների» վերածելու մղձավանջային հեռանկարից, ռուսաստանաբնակ հպարտ քաղաքացիներն իրենց կոտորո՞ւմ են հայրենիքի սահմանները լքելու, ընտանիքների հետ վերամիավորվելու համար, բողոքի ամենօրյա ցույցեր անում, ու որևէ հոդաբաշխ պատասխան չե՞ն ստանում, տեղից վեր կացողը հայհոյո՞ւմ է կրթական չարեփոխումների «հայեցակարգը» մշակողներին ու պահանջում ԿԳՍՄ բազմանախարարի հրաժարակա՞նը, անիծում առողջապահության «մահարարին» ու իրեն նշանակողին Հայաստանը կորոնավարակակրության տարածաշրջանային «լիդեր» դարձնելու համա՞ր։
Թքա՛ծ...
Կարևորը` ԱԺ խոսնակ աշխատող Արարատը հերթական կարգադրությունն է ստորագրել ամենամսյա պարգևատրումները սահմանված կարգով` տեղը տեղին և ժամանակին վճարելու մասին։
Թեկուզ աշխարհը շուռ գա...