Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք:Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ըՆորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:
Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք