Աշխարհ

11.09.2020 12:26


Եթե Արցախի հաշվին Թուրքիան միավորվի Ադրբեջանին, ապա Անկարան կսպառնա նաև Եվրոպային. Le Figaro

Եթե Արցախի հաշվին Թուրքիան միավորվի Ադրբեջանին, ապա Անկարան կսպառնա նաև Եվրոպային. Le Figaro

Ֆրանսիական ամենահեղինակավոր թերթերից մեկը` Le Figaro-ն անդրադարձել է հուլիսին հայ-ադրբեջանական ռազմական բուխումներին: Հոդվածում ներկայացվում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը, հակամարտության կարգավորման ներկայիս փուլը և հատուկ ընդգծում է, որ եթե իրավիճակը հարավային կովկասում դուրս գա վերահոսկողությունից, ապա հնարավոր հակամարտության մեջ կարող են ներքաշվել անգամ Թուրքիան և Ռուսաստանը:

Հոդվածում հատուկ անդրադարձ կա Թուրքիայի դերին հակամարտության հնարավոր սրման գործընթացում: «Թուրքիան միշտ թշնամական դիրքորոշում է ունեցել Հայաստանի նկատմամբ այն հրաժարվում է ընդունել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ գործած Ցեղասպանությունը, իսկ այսօր էլ Թուրքիան շարունակում է ակտիվորեն կապեր պահպանել Ադրբեջանի հետ , որն իրեն մոտ է թե կրոնական, թե մշակույթայի առումներով: Սրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից Թուրքիան ունի իր նկրտումներն ու շահերն այս տարածաշրջանում և այդ շահերը արմատներով գալիս են դեռ Օսմանական կայսրական անցիալից, իսկ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է կյանքի կոչել հին օսմանական ծրագրերը»:

Le Figaro-ն մեջբերում է Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիր Արա Տորանյանի խոսքերն ով ընդգծում է, որ վերջին հայ – ադրբեջանական բախումները ունեն ենթատեքստ և այն վերաբերվում է թուրքիական ագրեսիայի ավելացմանը և Էրդողանի կայսապաշտական նկրտումներին:

Հոդվածում ըդգծվում է, որ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած է հայկական 20 կմ-անոց տարածք և, եթե Թուրքիային հաջողվի ֆիզիկապես ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ ի հաշիվ հայկական տարածքների, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանում կստեղծվի մի «հրեշ» որն արդեն կսպառնա նաև Եվրոպային:

Հոդվածում նաև ընդգծվում է, որ վերջին ռազմական սրացումը պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանի ներսում կան լուրջ խնդիրներ՝ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական դժվարություններ և կրկին կորոնավիրուսով պայմանավորված նավթի միջազգային գների անկում, իսկ նման պայմաններում Ադրբեջանի իշխանությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր սեփական լեգիտիմությունը պահելու համար:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը