Կարծիք

11.09.2020 11:16


Հարվածել եկեղեցուն՝ կնշանակի հարված հասցնել ուղիղ մեր ինքնությանն ու պետականությանը. դա շատ լավ հասկանում են 2018-ի գունավոր հեղափոխության արևմտա-թուրքական հեղինակները

Հարվածել եկեղեցուն՝ կնշանակի հարված հասցնել ուղիղ մեր ինքնությանն ու պետականությանը. դա շատ լավ հասկանում են 2018-ի գունավոր հեղափոխության արևմտա-թուրքական հեղինակները

Եկեղեցին դարեր շարունակ կատարել է հայապահպանության գործառույթ: Հարվածել եկեղեցուն` կնշանակի հարված հասցնել ուղիղ մեր ինքնությանն ու պետականությանը: Դա շատ լավ հասկանում են մեր թշնամիները, մասնավորապես` 2018-ի գունավոր հեղափոխության արևմտա-թուրքական հեղինակները, և ջանք ու եռանդ չեն խնայում կործանելու համար հայ հավատքն ու եկեղեցին:

Թավշյա իշխանավորներին շատ չի հետաքրքրում հայի հավատն ու ինքնապահպանման խնդիրը, նրանք իրենց փողի տերն են, ողջ կյանքը գրանտներով ապրած, ռուսի դեմ հաչած, քաղաքական «գրդոնչիներ» են իրենք, հետևաբար` իրենց համար էական չէ ոչ մի վեհ գաղափար:

Ուստի հասարակ ժողովրդի ուսերին է դարձյալ մնում ազգայինը պահելու, փայփայելու գերխնդիրը, որը էլ ավելի արդիական է մեր օրերում, երբ Ադրբեջանի նկրտումները հասել են երևակայական մասշտաբների:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը