Ալեն Սիմոնյանի նախագծին անգամ սեփական թիմում են անլուրջ վերաբերվում․ «Իրատես»
«Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին:
Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առևտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն: Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է լրատվամիջոցներին:
Իշխանություններն առաջարկում են անտրամաբանական չափերի տուգանք սահմանել այն լրատվամիջոցների համար, որոնք վիրավորանք կտարածեն: Թե ո՞րն է իշխանության պատկերացրած վիրավորանքը կամ զրպարտությունը, հարցի մյուս կողմն է: Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար հայհոյանքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «ասֆալտներին փռելը, «պատերին ծեփելը» բռնության կոչեր չեն, ապա խիստ տարակուսելի է, թե Ազգային ժողովում հնչած «անբարոյականի տղա» արտահայտությունն ինչքանով է վիրավորական հենց Ալեն Սիմոնյանի համար:
Մենք, իհարկե, չենք խրախուսում վիրավորական խոսքը, ավելին՝ կողմ ենք, որ դրա տարածման համար ոչ թե հարյուր հազարների, այլ միլիոնների հասնող տուգանք սահմանվի լրատվամիջոցների համար: Կողմ ենք նաև, որ իշխանությունները կյանքի կոչեն լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները պարզող նախագիծը: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է հետադարձ ուժ ունենան և բացահայտեն, թե, օրինակ, Փաշինյանների ընտանիքին պատկանող, «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ ի վեր ֆինանսավորման ինչ աղբյուրներ է ունեցել:
Մյուս օրենքի հետադարձ ուժով էլ պետք է վեր հանել հայաստանյան մամուլում տեղ գտած վիրավորական բոլոր արտահայտություններն ու դրանց հեղինակներին, որոնց մի մասն այսօր փափուկ աթոռների է բազմած, և միլիոնների հասնող տուգանքներ սահմանել:
«Իրատեսի» տեղեկություններով՝ փոխխոսնակի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում չի ներառվելու: Իմքայլականներից ոմանք, ամեն դեպքում, հասկացել են դրա «ջուր» լինելու հանգամանքն ու հորդորել նրան` առանց աղմուկի ասպարեզից կորցնել այն: «Ոչնչի մասին նախագիծ է, դրա ի՞նչը քննարկենք: Եթե իմանայինք, որ այդ նախագծով վիրավորանքի դեմն ինչ-որ կերպ առնելու ենք, դեռ կարելի էր մտածել, բայց դա որևէ հարց չի լուծելու»,-մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»,-գրում է թերթը: