Կարծիք

10.09.2020 20:17


Համերաշխություն՝ «իրենցքայլական» ձևով

Համերաշխություն՝ «իրենցքայլական» ձևով

Արսեն Ջուլֆալակյանն ուշացումով հասկացել է, որ քայրարածների խմբակցությունն իր տեղը չէ` որոշել է մանդատը վայր դնել, և «իր քայլը» հիմնավորել է նրանով, որ տարաձայնություններ ունի ոչ բարով Կրթության և «չալո-քայլոներին» բացարձակապես անհետաքրքիր էլի մի շարք ոլորտների բազմանախարար Արայիկի հետ։

«Իրենցքայլական» պատգամավոր(ուհի) Սոֆյա Հովսեփյանն էլ, որ տրամաբանորեն պետք է որ նույնպես տարաձայնություններ ունենալ «դդմագլուխ» չինովնիկի հետ, քանզի առաջին հայացքից ավելի շուտ ավանդական, քան թավշյահեղափոխական «նոր» արժեքների կրող է, ո՛չ դես, ո՛չ դեն` շտապել է շեղել «հարվածը» Նիկոլի սիրելի և անփոխարինելի կադրից, թե բա` Ջուլֆալակյանի տարաձայնությունները ոչ թե նախարարի, այլ փոխնախարարի հետ են եղել։

Կարո՞ղ եք գուշակել` Ջուլֆալակյանը կվերանայի՞ սկզբունքային դիրքորոշումը մանդատից հրաժարվելու պատճառների վերաբերյալ, թե՞ կմնա իր կարծիքին... կտեսնենք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը