Կարծիք

10.09.2020 15:35


Ոչ մի խաբեություն, ուղղակի կիսատ վիճակագրություն, և բոլորս երջանիկ ենք

Ոչ մի խաբեություն, ուղղակի կիսատ վիճակագրություն, և բոլորս երջանիկ ենք

Չի բացառվում, որ 2019-ի օգոստոսի և 2020-ի օգոստոսի ՀԴՄ կտրոնների քանակը գրեթե նույնն է: Բայց դրանից եզրակացնել, թե ազգանբակչության գնողունակությունը գրեթե նույնն է և որ սոցիալական լարվածություն չկա, ուղղակի մերկապարանոց հայտարարություն է: Այդպիսի հայտարարություն անելու համար հարկավոր է նաև ներկայացնել, թե գումարային և բովանդակային արժեքով այդ երկու ցուցանիշներն ինչ նմանություններ ունեն: Այլ խոսքով՝ արդյոք Հայաստանի քազաքացիները գրեթե նույն քանակի գնումներ կատարելու (ՀԴՄ կտրոնի քանակը հենց կատարած միավոր գնումի թիվն է) դեպքում նույն քանակի՞ դրամ են ծախսել, արդյոք այդ դրամը ծախսել են նույնատիպ և նույն որակի կամ քանակի ապրանքի՞ վրա: Այլապես կարող է պարզվել, որ ՀՀ քաղաքացին օրական մի քանի անգամ ցամաք հաց կամ 3 հատիկ ձու է գնել, իսկ օրվա վերջում ավելացած գումարով՝ մի տուփ էլ անձեռոցիկ: Իսկ եթե հաշվենք, թե օրական քանի անգամ է քաղաքացին ստիպված մեկ հատիկ դիմակ գնում, ոչ մի վիճակագրություն չի դիմանա:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը