Արսեն Ջուլֆալակյանի տպավորիչ, բայց անմիավոր քաղաքական «պտտանետումը»
Մանդատը վայր դնելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխարհահռչակ ու նաև սիրված ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը, ինչ խոսք, մեծ ուշադրություն գրավեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Բացի այն, որ խոսքը հայտնի ու փառահեղ մարզական ուղի անցած ըմբշամարտիկի մասին է, ամեն օր չէ, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են հեռանում (չնայած, հաջորդաբար լքումների օրը կարծես այնքան էլ հեռու չէ):
Հարցն այն չէ միայն, թե հատկապես ի՛նչ ու որքա՛ն անհաղթահարելի տարաձայնություններ ունի Արսեն Ջուլֆալակյանը՝ կրթության, գիտության, մշակույլթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Առհասարակ, Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնություններ ունեն տրամաբանող, սեփական երկիրը, լեզուն և մշակույթը սիրող ու գնահատող, երեխաների կրթության ու դաստիարակության համար մտահոգ Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիները, ինչպես առաջներում կասեին՝ առաջադեմ հասարակությունը:
Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու քայլը ինքնին հետաքրքիր է, բայց ոչ միայն դրդապատճառների ու շարժառիթների պահով: Դա, ինչպես հունահռոմեական ըմբշամարտում կասեին՝ տպավորիչ «վերտուշկա» (պտտանետում») էր, ափսոս միայն, որ դրա համար քաղաքական «նետում» կատարած Ջուլֆալակյանը միավոր չի ստանա:
Մեզ ավելի շատ հետաքրքրական է թվում այդ քաղաքական «մեդալի» մյուս երեսը:
Գրեթե ոչ մեկը չի կասկածում, որ Ջուլֆալակյանը ոչ թե պարզապես մանդատը վայր է դրել, այլ նրան ասվե՛լ է, որ մանդատը վայր դնի: Պարզից էլ պարզ է, որ «ասողը» կա՛մ Փաշինյանը պետք է եղած լինի, կա՛մ նրա որևէ մերձավոր-պատգամախոս, ենթադրենք՝ Մակունցը, գուցե այլ մեկը: Դա չէ էականը:
Էականը այն է, որ Փաշինյանի իշխանական խայտաբղետ ու «Իմ քայը» անվանյալ խմբավորումը «ղազագրային» կուսակցություն է: Այսինքն, այս կուսակցության, այս իշխանական միավորման ներսում ոչ մի դեմոկրատիա ու ազատ քննարկում էլ չկա: Կա՛մ դու իրենց հետ ես, հլու-հնազանդ, ամեն ինչին «կողմ» քվեարկող ես, կա՛մ դու թշնամի ես, օտար ես, ենթակա հայհոյաֆեյքերի զազրախոսման, պախարակման, ու առհասարակ...
Մի փոքր՝ «ղազագրի» մասին: Կհիշեք աղմուկը՝ ԲՀԿ-ական առանձին պատգամավորների կողմից իրենց կուսակցության ղեկավարին հանձնած պարտավորագրերը՝ անվերապահ ենթակայության, «քֆուր ուտելու» ու նման բաների մասին: Հիմա նույն պատկերը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կազմավորման դեպքում է: Ու միայն Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարույթամբ չէ, որ դա նկատվում կամ ենթադրվում է:
Հարկավ, շատ հնարավոր է, որ «Իմ քայլի» դեպքում ո՛չ մի թուղթ ոչ մեկը չի լրացրել կամ, այսպես ասենք՝ «շան տղա լինեմ, թե...» տարբերակով, կներեք, «քֆուր չի կերել», բայց դրանից երևույթի բովանդակությունն ու բնույթը չեն փոխվում:
Ու բնութագրական է, որ նման ներկուսակցական միջավայր է հենց Փաշինյանի կազմակերպության մեջ: Այն Փաշինյանի, ով ու նաև իր բազմաթիվ կողմնակից-կուսակիցները ևս, միշտ ոչ դեմոկրատական լինելու մեղադրանքներ են ուղղել և ուղղում այլ կուսակցությունների, քաղաքական ուժերի, կազմակերպությունների, ովքեր «տժժում» էին, օրինակ, ԲՀԿ-ի վրա:
Բայց, տղերք, ավելի ճիշտ՝ տղաներ և աղջիկներ, դուք նույնն եք, եթե չասվի, որ տեսակային առումով ավելի վատն եք, քանզի նաև ծեքծեքուն ձևեր եք թափում, թե դուք սուրբ եք, գրեթե հրեշտակ, համարյա թևավոր հրեշտակ:
Իրականության մեջ Փաշինյանի շուրջ ձևավորվածը կուսակցություն էլ չէ, այլ տարբեր խմբերից «քասթինգով» հավաքած, տարբեր դիմագծեր, տարբեր անուն-ազգանուններ ունեցող մարդկանց տեսքով ձևավորված «անձ-կուսակցություն»: Այսինքն, միայն Փաշինյանն է ու՝ վերջ: Մնացածը ֆոնն են:
Նման կազմավորման մեջ չեն կարող լինել որևէ կարևոր հարցի բազմակողմանի քննարկումներ, կարծիքների ու մտքերի տարբերություն ու արդյունավետ քննարկումներ: Փաշինյանն ասաց, ուրեմն մնացածը կարող են միայն հիանալ, արձագանքել միմիայն՝ «այո, պարոն վարչապետ...» կամ այս դեպքում՝ «այո, մեր առաջնորդ...» ու նման մի բան: Վերջ:
Իսկ որևէ լավ բան սպասել նման ներքին մթնոլորտ ու վիճակ ունեցող որևէ քաղաքական ուժից ուղղակի անիմաստ է:

Արմեն Հակոբյան