«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել (լուսանկար)
Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյաններըհայտարարել են նոր կոլաբորացիայի մասին. աստղային քույրերը օծանելիքի հավաքածու են թողարկել, որի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել թանկարժեք քարեր սուտակը, շափյուղան և զմրուխտը։ Հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 18-ից։
Կարմիր «սուտակե» բույրի վրա աշխատել է Քորթնին։ «Ruby»-ն վանիլի, սանդալի և կարմիր հասմիկի բույր ունի։ «Զմրուխտե» Emerald-ը, որի վրա աշխատել է Քիմը, մանուշակի, նարնջի և խոլորձի ծաղիկների նոտաներով է։
Քլոի Քարդաշյանի «շափյուղե» ծաղկամրգային Sapphire բույրը հաղարջի և մանդարինի հոտ ունի։ Աղջիկներն անձամբ են լուսանկարվել օծանելիքները գովազդային արշավի համար, կրելով կարմիր, կանաչ և կապույտ մետաքսե զգեստներ։
«Մենք այնքան շնորհակալ ենք մեր երկրպագուներին մեր առաջին օծանելիքի հավաքածուին դրական արձագանքելու համար, որ որոշեցինք ևս մեկն անել: Բույրերից յուրաքանչյուրն իր ձևով բացառիկ է, ինչպես և մենք ինքներս»,-գրել է Քիմը սոցիալական ցանցում։
30 մլ ծավալով մեկ սրվակը կարժենա 30 ԱՄՆ դոլար, իսկ երեք սրվակների հավաքածուն` 110 դոլար։
«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել (լուսանկար)
Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները հայտարարել են նոր կոլաբորացիայի մասին. աստղային քույրերը օծանելիքի հավաքածու են թողարկել, որի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել թանկարժեք քարեր սուտակը, շափյուղան և զմրուխտը։ Հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 18-ից։
Կարմիր «սուտակե» բույրի վրա աշխատել է Քորթնին։ «Ruby»-ն վանիլի, սանդալի և կարմիր հասմիկի բույր ունի։ «Զմրուխտե» Emerald-ը, որի վրա աշխատել է Քիմը, մանուշակի, նարնջի և խոլորձի ծաղիկների նոտաներով է։
Քլոի Քարդաշյանի «շափյուղե» ծաղկամրգային Sapphire բույրը հաղարջի և մանդարինի հոտ ունի։
Աղջիկներն անձամբ են լուսանկարվել օծանելիքները գովազդային արշավի համար, կրելով կարմիր, կանաչ և կապույտ մետաքսե զգեստներ։
«Մենք այնքան շնորհակալ ենք մեր երկրպագուներին մեր առաջին օծանելիքի հավաքածուին դրական արձագանքելու համար, որ որոշեցինք ևս մեկն անել: Բույրերից յուրաքանչյուրն իր ձևով բացառիկ է, ինչպես և մենք ինքներս»,-գրել է Քիմը սոցիալական ցանցում։
30 մլ ծավալով մեկ սրվակը կարժենա 30 ԱՄՆ դոլար, իսկ երեք սրվակների հավաքածուն` 110 դոլար։
Աղբյուրը՝ armeniasputnik.am