Լրահոս

10.09.2020 10:56


1 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 326-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Առ այսօր գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 1185-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 233, փաստացի բուժվողներինը՝ 2908: Մեկ օրում արվել է 3250 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 227809 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը