Վրաստանի վերջին զարգացումների պատճառով առայժմ չի քննարկվի Ջավախքին դաշնային կարգավիճակ տալու հարցը
Վրաստանի ներքաղաքական վերջին զարգացումների պատճառով հետաձգվել է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հ/կ-ների միացյալ խորհրդի նախատեսած «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով համաժողովը։
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքերով՝ համաժողովի ընթացքում պետք է բարձրացվեին Ջավախքին հուզող խնդիրները։
- Առաջ էր քաշվելու Վրաստանի ապագա վարչատարածքային բաժանման հարցը և այն գաղափարը, որ Վրաստանի համար ամենանպատակահարմար վարչատարածքային բաժանումը ֆեդերալիզացիան է։ Ենթադրվում է, որ հայկական տարծաշրջանը ևս կունենար ֆեդերալ կարգավիճակ,- «7 օր»-ին ասել է Շ. Թորոսյանը։