Առաջ ասում էին` «գաղջ» է: Հիմա արդեն երևի ամեն ինչ իր տեղն է ընկել, որքան էլ որ... ոչինչ իր տեղում չէ: Ամենից վատը, սակայն, ոչ թե առարկաների՝ «իրենց տեղերում» չլինելն է, այլ շնչավորների, հատկապես նրանց, ովքեր, առնվազն կամ գոնե ի պաշտոնե ինչ-որ բանի համար պետք է որ պատասխանատու լինեին:
Հիմա այլևս «գաղջ» չէ: Պեչկինն առաջ «զլոյ» էր, որովհետև հեծանիվ չուներ: Պեչկինը բարիացավ...
Հեծանիվ, «պադավատ Մերս», «ախռանա», «գյադեք, էս յան անցեք, գյադեք, էն յան անցեք»-ի «պռավա», սահմանադրական «կաստում-շըլվար» ու էլի տարբեր բաներ ստացած մեր փոխաբերական Պեչկինը արտաքուստ նույնպես բարիացել է, բայց իրականում ավելի ու ավելի է չարանում..., որովհետև առաջ հեծանիվ չուներ, և որովհետև առաջը հիմա ու հետո չի դառնում:
Բայց հիմա գաղջ չէ: Հիմա գաղջի քառակուսի է, ասենք՝ մեղկ, կամ էլ գաղջի խորանարդ, ասենք՝ հեղգ, կամ էլ «n+1» աստիճան, ասենք՝ լկուկ: Հա, դրանք բոլորը գաղջի «ցեղակիցներն» են, հոմանիշներն այսինքն:
Հետևողականորեն կրկեսի, այն էլ՝ թափառաշրջիկ կրկեսի, ավելին՝ ինքնակոչ լարախաղացների և անհամ ու գավառական յալանչիների խրախճավայրի վերածված պետություն: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել: Բայց լավատեսներն ասում են, որ կարող է դեռ տեղ կա: Պետք է միայն ավելի «դուխով» քայլել, ավելի ուժգին փչել «վուվուզելները» և ավելի կատաղի շերեփահարել դատարկ կաթսաները...
Նայում ես, թե ինչի շուրջ են քննարկումները, «խոսքուզրույցները», ի՞նչ է առհասարակ իրադարձային լրահոսում ու հասկանում ես, որ վերջնականորեն կամ, համենայն դեպս՝ մի որոշակի ժամանակահատված ձգվածությամբ հասարակական-քաղաքական անցուդարձը վերածվել է մակերեսային ու էժանագին շոուի՝ «Փաշայական տժժիկներ» պայմանական վերտառությամբ ու կրնկի վրա բացված «դուռ լուսամուտային» բովանդանկությամբ, ըստ էության՝ բովանդակազուրկ:
Փաշինյանը ձի քշեց, Աննա Հակոբյանը, զինված-պատրաստված, ավտոմատ «քշեց», ավագ դուստրը, բարեբախտաբար, ձիուց չընկավ, որ Նիկոլի լայվի լայքերը շատանան, հետո ինչ-որ անկապ նկար կամ տեսանյութ տարածվեց...
Մի խոսքով, Փաշինյանը՝ ընտանյոք, իրենց չեն խնայում, ամեն ու ամեն ինչ անում են իրենց պաշտամունքի գաղջում հայտնվածների ծամոնն ու «պոպ-կորնը» ապահովելու համար:
«Պոպ-կորնային» օրակարգ, «ֆասթ-ֆուդային» քաղաքականություն: Ու ինչպես, «պոպ-կորնը» ոչ հացին կփոխարինի, ոչ էլ՝ ջրին, այնպես էլ՝ «ֆասթ-ֆուդի» միակ «առավելությունը» կմնա «արագ-արագ-ոտքի վրա» ստամոքսը լցնելը՝ ի վնաս առողջության: Ու այս «ֆաստ-ֆուդային», «պոպ-կորնային» քաղաքականությունն արդեն լրջորեն վնասում է մեր երկրի հասարակական-քաղաքական առողջությանը: Ավելի ճիշտ, արդե՛ն ախտահարել է:
Հարցը տվյալ դեպքում Փաշինյանի և իր տնեցիների «փաշայական տժժիկները» չեն: Ավելի ճիշտ՝ բուն խնդիրը այդ էժանագին «ցուցադրությունները» և «լայքակորզման» վայրիվերո շարժումները չեն: Ամենից վատն այն է, որ կա որոշակի զանգված, ում համար այդ ամենը միանգամայն լավ է, ողջունելի, ոմանք նույնիսկ «հաճույքից նվաղել» են: Կան այնպիսի էկզեմպլյարներ, որոնք ոչ միայն պատրաստ են արդարացնել իրենց «դիմակի համար» տուգանելը, այլև, վստահ եմ, եթե նրանց հարազատներին Փաշինյանի հրամանով առանց դատի ու դատաստանի գնդակահարեն, էլի «աղոթած» առակային արարածի նման կասեն՝ «փառք Նիկոլին..., զատո, տեսեք, որ սաղ երկիրը ասֆալտել ա...»:
Ու այդ ամենը մի տեսակ առօրեական, սովորական է դառնում:
Սովորական է դառնում, որ Փաշինյանն ու իր «ուսապարկի» հետ իշխանության եկածները ավելի քան երկու տարի է, ինչ պետության կառավարման, օրախնդիր հարցերի լուծման փոխարեն զբաղված են անվերջանալի ու անհամ սերիալ էլ չէ, այլ «շովու» ցուցադրելով, որը նախատեսված է հիշողությունը «ժավելի սպիրտով» մաքրած կենսաբանական օրգանիզմների համար: Նրանք բացեիբաց ծաղրում ու ծանակում են իրենց վստահած, իրենց օգտին քվեարկած մարդկանց, իսկ վերջիններս, ասես երջանիկ ապշանքի թմբիրի մեջ ընկղմված... անիծում են նախկիններին՝ շարունակելով կրկնել զանազան տխմարություններ, որոնցով տարիներ շարունակ լցրել են իր գանգատուփը:
Որքա՞ն կտևի այս խեղկատակությունը, դժվար է ասել: Թերևս այնքան, մինչև չսպառվի «պոպ-կորնը», ավելի ճիշտ, մինչև այն համատարած սրտխառնուք չառաջացնի ու այլևս կուլ չգնա:
Հետևաբար, եթե կան մարդիկ, շրջանակներ, ուժեր, որոնք իսկապես ցանկանում են վերջ տալ այս «ֆասթ-ֆուդային» աղանդավորականությանը, կանխել անխուսափելիորեն կործանման տանող ընթացքը, թերևս պետք է ավելի շատ կենտրոնանան վերը ակնարկված զանգվածի և ոչ թե միայն զանգվածին «զբաղեցնողների» վրա:
Նախ՝ «ադիբուդային» օրակարգն ու քաղաքական ճարպակոլոլ «շաուրման» պետք է վերադարձնել իրենց «օրինական» տեղերը՝ լուսանցք և ստապատիր «դեղին» թերթոնների էջեր: Ապա անհրաժեշտ է անցնել «ժանտախտի ժամանակ խրախճանքի» տրված այս քաջնազարներից պետության նավը փրկելուն, քանի դեռ այն վերջնականորեն չեն ջախջախել՝ քշելով դեպի ցից-ցից ժայռերն ու խութերը... հանուն մի քանի «լայք» ավելի ստանալու:
«Պոպ-կորնային» օրակարգ, «ֆասթ-ֆուդային» քաղաքականություն, փաշայական «տժժիկներ»...

Արմեն Հակոբյան