Կորոնավիրուսից մահացած 79, 89 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ
Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
Կորոնավիրուսից մահացած 79, 89 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ