Լրահոս

09.09.2020 11:21


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 199 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 152-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1184-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 431 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 023, փաստացի բուժվողներինը՝ 2945: Մեկ օրում արվել է 3518 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 224 559 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը