Աշխարհ

08.09.2020 15:32


Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 6․700-ը

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 6․700-ը

Թուրքիայում սեպտեմբերի 7-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 103․925 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․703 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․047 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 252.152 մարդ, իսկ 1․118 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 281․509 և մահվան 6․730 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 727.860-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը