Վրաստանում խստացվում է փակ տարածքներում միջոցառումների վերահսկողությունը
Ներքին գործերի նախարարությունը, Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության հետ միասին, վերահսկելու են սոցիալական միջոցառումները փակ տարածքներում։ Այս մասին հայտնել է Աշխատանքային պայմանների տեսչության բաժնի պետ Մայա Միքաիան:
Ըստ նրա՝ խախտման դեպքում նախ նախազգուշացում կտրվի մարդկանց: Եթե միջոցառումը շարունակվի խախտումներով, ապա պատժամիջոց կկիրառվի:
Ֆիզիկական անձինք կտուգանվեն երկու հազար լարիով (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով (ավելի քան 3,2 հազար դոլար): Արդեն կրկնակի խախտումը հանգեցնում է քրեական պատասխանատվության:
«Խստացվում է փակ տարածքներում հասարակական միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը: Դուք գիտեք, որ ներկայումս փակ տարածություններում հասարակական միջոցառումների անցկացումը խորհուրդ չի տրվում և, ընդհանուր առմամբ, արգելված է: Հետեւաբար, այսօրվանից վերահսկողությունը կխստանա, ինչը նշանակում է, որ ՆԳՆ-ն մեզ հետ միասին վերահսկողություն է իրականացնելու»,-ասել է Մայա Միքաիան:
Նա հիշեցրել է, որ այս պահին թույլատրվում է միջոցառումներ անցկացնել բաց երկնքի տակ, մեկ սեղանի շուրջ կարող է տեղավորվել 12 մարդ` պահպանելով հեռավորությունը:
«Առողջապահության նախարարի կողմից հաստատված հանձնարարականները պարտադիր են բոլոր տեսակի տնտեսական գործունեության համար` ելնելով դրանց աշխատանքի առանձնահատկություններից: Մենք ուզում ենք բոլորից խնդրել ապահովել հանձնարարականներն իրենց հիմնարկներում»,-ասել է Միքաիան:
Վերահսկողությունը վերաբերում է նաև հանրակրթական հաստատություններին: Ըստ Միքաիայի, յուրաքանչյուր հաստատություն պարտավոր է գրանցվել Առողջապահության նախարարության կայքում, և միայն աշխատանքի տեսչության դրական եզրակացության դեպքում այն իրավունք կստանա սկսել ուսումնական գործընթացը: Բոլոր դպրոցները նախատեսվում է ստուգել մինչ սեպտեմբերի 15-ը:

Աղբյուրը՝ jnews.ge