Լրահոս

08.09.2020 11:49


Գարեջրատանը հայտնաբերվել է հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի Արմեն Սարգսյանը

Գարեջրատանը հայտնաբերվել է հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի Արմեն Սարգսյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երևան քաղաքի բնակիչ, Արմեն Սարգսյանին:

Նրան ԱԱծ-ի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչև ԱԱծ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», ով 2019թ-ի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:

Գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաև «Սիցիլի» սանիկը, ում անունը ասում են Կոստյա է, և ով տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

Այս պահին Ա.Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:

«Սիցիլը» եղել է հետախուզման մեջ ու այնքան է վստահ եղել իր ուժերի ու կապերի վրա, որ լինելով հետախուզման մեջ, գարեջրատանը կարողանում է «ռազբորկա» կազմակերպել:

Այս խորագրի վերջին նյութերը