Լրահոս

08.09.2020 11:03


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 953-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1179-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40 592, փաստացի բուժվողներինը՝ 3182: Մեկ օրում արվել է 1864 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 221 041 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը