Կարծիք

08.09.2020 10:27


Ձերդ գերազանցություն Փաշինյանը ժողովրդի վրա է մուննաթ գալիս, թե բա երկու ծխախոտ պակաս ծխեք, գումարը բյուջե մտնի

Ձերդ գերազանցություն Փաշինյանը ժողովրդի վրա է մուննաթ գալիս, թե բա երկու ծխախոտ պակաս ծխեք, գումարը բյուջե մտնի

Բա իմացա՞ք, ձերդ գերազանցություն Փաշինյանը հիմա էլ ժողովրդի վրա է մուննաթ գալիս, թե բա երկու ծխախոտ պակաս ծխեք, գումարը բյուջե մտնի:

Չէ լո՞ւրջ: Այդ խելքով էլ զավթել ես վարչապետի աթոռը, դրա համար էլ երկիրս գլորվում է անդունդը: Քանի՞ «երկու ծխախոտ պակաս» ասեմ, որով բյուջեն կլցվեր, եթե չթալանեիք պետությունը:

Երկու պարգևավճար պակաս լափեիք, գումարը բյուջե կմտներ:

Երկու սիգարետ պակաս արտահանեիր ապօրինի, գումարը բյուջե կմտներ:

Երկու ադամանդ պակաս մեջ անեիր, գումարը բյուջե կմտներ:

Երկու հոգով պակաս նստեիք գլխներիս, գումարը բյուջեից դուրս չէր գա, Նիկոլ:

Գրետա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը