Լրահոս

07.09.2020 20:00


«Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

«Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը