Կարծիք

07.09.2020 19:05


Բա խի՞ Սերժի վախտ չէիք առաջարկում վիրավորանքի ու զրպարտության դեպքում փոխհատուցման չափը շեշտակի բարձրացնել

Բա խի՞ Սերժի վախտ չէիք առաջարկում վիրավորանքի ու զրպարտության դեպքում փոխհատուցման չափը շեշտակի բարձրացնել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն, իսկ զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Պատկերացրեք, որ ես համաձայն եմ այս առաջարկի հետ, բայց մի վերապահումով։

Բացառության կարգով այդ օրենքը պետք է ունենա հետադարձ ուժ ու Նիկոլ Փաշինյանը «մուծվի» և՛ «ընդդիմություն», և՛ իշխանություն եղած ժամանակ իր բոլոր զրպարտանքների ու վիրավորանքների համար։ Հենց այդ օրենքը կիրառվի «հին» ու «նոր» Նիկոլների նկատմամբ, այդ ժամանակ էլ թող սկսվեն նոր խաղի կանոնները։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը