«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն էլ են ընդունում, որ այս գործը «ջուր» է
Միանգամից ուշադրություն գրավեց «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանի հայտարարությունը, որ դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը:
Հարկավ, պարոն Եգորյանը և «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մյուս ներկայացուցիչներն ունեն իրենց նման քայլի սեփական բացատրությունները, որոնք էլ ասուլիսում ներկայացրեցին:
Մասնավորապես, Տիգրան Եգորյանը նշեց, թե «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ համակարգված և հետևողականորեն քրեական հետապնդումներ իրականացնելու համար, առանձին դեմքեր հնարավորություն են ստանում խուսափել քննությունից և այլն: Ըստ Եգորյանի, այս գործով դատաքննությունը վերածվել է ֆարսի և այլն, և այլն:
Այն, որ շինծու և պարզ ասած՝ «ջուր» է այսպես կոչված «Մարտի 1-ի» գործը, որով մեղադրանքներ են ներկայացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ նկատելի գործիչների (Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին), շատերն են ասել և ասում: Նախագահ Քոչարյանն այդ գործն առհասարակ բնորոշել էր որպես՝ «իրավաբանական աղբ», իսկ վերջին հարցազրույցում էլ այն անվանեց «իրավաբանական աբրա-կադաբրա» (շիլաշփոթ, կարելի է ասել):
Ավելին, արդեն շատերին է ակնհայտ, որ այսպես կոչված «Մարտի 1-ի» այդ գործում ըստ էության մարտի 1-ի իրադարձությունների անմիջական արտացոլում ու բացահայտում չկա, չկա կոնկրետ 10 մարդու, այդ թվում՝ ՆԶ երկու զինծառայողների և ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող բազմությունից 8 քաղաքացու սպանությունների բացահայտում: Այդ վերջին հանգամանքն առավել ևս, ի սկզբանե հարցերի տեղիք էր տվել՝ դատաքննությանը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներգրավման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը:
Մանավանդ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հիմնական մեղադրանքն այն է, թե նա տապալել է սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ իրականում նա` որպես նախագահ ու այդ լիազորություններն ունեցող պետության ղեկավար, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ հենց սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու և դրան նպատակաուղղված արկածախնդիր գործողությունները կանխելու, դադարեցնելու ուղղությամբ:
Եվ ահա, այսօր արդեն «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները հայտարարում են, թե՝ դատավարությունը ֆարս է, իրենք այլևս չեն ուզում դրան մասնակից լինել և այդպես շարունակ:
Իհարկե, սա, կարող է, օրինակ, որոշակի հաշվարկով արվող սադրանքլինել՝ շանտաժի զուգորդմամբ: Նկատի ունենալով, թե իրենց ինչպես են այս ընթացքում դրսևորել տուժողների իրավահաջորդների կոնկրետ ներկայացուցիչները, նրանցից ցանկացած նման քայլ սպասելի է: Նրանք այսպիսով միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին ձևական առիթ տալ, որպեսզի էլի ձայնը գլուխը գցի և ուղղակիորեն սկսի բռնաճնշումներ գործադրել դատարանի վրա, ինչպես, օրինակ, 2019-ի մայիսին հիստերիկ բռնկում ունեցավ՝ գործադիր իշխանության ու իշխող խմբակցության պատգամավորների ներգրավմամբ հարձակում կազմակերպելով դատարանների վրա: Մի քայլ, որի համար հետագա ցանկացած իշխանություն, առանց վաղեմության ժամկետի, կարող է նախաձեռնել այդ հարձակման անխտիր բոլոր մասնակիցներին քրեական խստագույն պատասխանատվության ենթարկելու գործընթաց:
Բայց, ենթադրենք, որ «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այս անգամ ուղղակիորեն նկատի ունեն այն, ինչ ասում են. այսինքն, որ դատավարությունը ֆարս է, նախաքննությունը լիարժեք չէ և այլն:
Այստեղ արդեն հարցեր են ծագում:
Վերջիվերջո, այս ընթացքում տեղի ունեցած դատական նիստերում պարզորոշ երևաց, որ կոնկրետ տվյալ գործում «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ու հատկապես նրանց ներկայացուցիչների ներգրավումն ընդամենը նպատակ է հետապնդում դատարանի դահլիճում շարունակաբար հնչեցնել մերկապարանոց, փաշինյանականքարոզչական ստերից հյուսված ու «կաղապարված» մեղադրանքներ, մանիպուլյատիվկաղապարներ, այսպես ասած՝ ապահովել «աղմուկ-աղաղակը», որը նախագահող դատավորի վրա ճնշման, նրան բացարձակ խամաճիկի վերածելու լրացուցիչ լծակի դեր կկատարեր: Զուգահեռաբար, հատկապես ներկայացուցիչները պետք է իշխանության համար «շոուի» մասն ապահովեին դատական դահլիճում: Բայց, մեծ հաշվով, այդ դրսևորումները այն էֆեկտը և ազդեցությունը չունեցան, իսկ հիմա էլ անհետաքրքիր են դարձել: «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»...
Գործնական տեսանկյունից, եթե «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մանավանդ նրանց ներկայացուցիչները այլևս դատական նիստերին չմասնակցեն, ապա դրանից դատավարության ընթացքը թերևս միայն կշահի:
«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն էլ են ընդունում, որ այս գործը «ջուր» է
Միանգամից ուշադրություն գրավեց «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանի հայտարարությունը, որ դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը:
Հարկավ, պարոն Եգորյանը և «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մյուս ներկայացուցիչներն ունեն իրենց նման քայլի սեփական բացատրությունները, որոնք էլ ասուլիսում ներկայացրեցին:
Մասնավորապես, Տիգրան Եգորյանը նշեց, թե «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ համակարգված և հետևողականորեն քրեական հետապնդումներ իրականացնելու համար, առանձին դեմքեր հնարավորություն են ստանում խուսափել քննությունից և այլն: Ըստ Եգորյանի, այս գործով դատաքննությունը վերածվել է ֆարսի և այլն, և այլն:
Այն, որ շինծու և պարզ ասած՝ «ջուր» է այսպես կոչված «Մարտի 1-ի» գործը, որով մեղադրանքներ են ներկայացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ նկատելի գործիչների (Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին), շատերն են ասել և ասում: Նախագահ Քոչարյանն այդ գործն առհասարակ բնորոշել էր որպես՝ «իրավաբանական աղբ», իսկ վերջին հարցազրույցում էլ այն անվանեց «իրավաբանական աբրա-կադաբրա» (շիլաշփոթ, կարելի է ասել):
Ավելին, արդեն շատերին է ակնհայտ, որ այսպես կոչված «Մարտի 1-ի» այդ գործում ըստ էության մարտի 1-ի իրադարձությունների անմիջական արտացոլում ու բացահայտում չկա, չկա կոնկրետ 10 մարդու, այդ թվում՝ ՆԶ երկու զինծառայողների և ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող բազմությունից 8 քաղաքացու սպանությունների բացահայտում: Այդ վերջին հանգամանքն առավել ևս, ի սկզբանե հարցերի տեղիք էր տվել՝ դատաքննությանը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներգրավման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը:
Մանավանդ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հիմնական մեղադրանքն այն է, թե նա տապալել է սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ իրականում նա` որպես նախագահ ու այդ լիազորություններն ունեցող պետության ղեկավար, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ հենց սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու և դրան նպատակաուղղված արկածախնդիր գործողությունները կանխելու, դադարեցնելու ուղղությամբ:
Եվ ահա, այսօր արդեն «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները հայտարարում են, թե՝ դատավարությունը ֆարս է, իրենք այլևս չեն ուզում դրան մասնակից լինել և այդպես շարունակ:
Իհարկե, սա, կարող է, օրինակ, որոշակի հաշվարկով արվող սադրանք լինել՝ շանտաժի զուգորդմամբ: Նկատի ունենալով, թե իրենց ինչպես են այս ընթացքում դրսևորել տուժողների իրավահաջորդների կոնկրետ ներկայացուցիչները, նրանցից ցանկացած նման քայլ սպասելի է: Նրանք այսպիսով միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին ձևական առիթ տալ, որպեսզի էլի ձայնը գլուխը գցի և ուղղակիորեն սկսի բռնաճնշումներ գործադրել դատարանի վրա, ինչպես, օրինակ, 2019-ի մայիսին հիստերիկ բռնկում ունեցավ՝ գործադիր իշխանության ու իշխող խմբակցության պատգամավորների ներգրավմամբ հարձակում կազմակերպելով դատարանների վրա: Մի քայլ, որի համար հետագա ցանկացած իշխանություն, առանց վաղեմության ժամկետի, կարող է նախաձեռնել այդ հարձակման անխտիր բոլոր մասնակիցներին քրեական խստագույն պատասխանատվության ենթարկելու գործընթաց:
Բայց, ենթադրենք, որ «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այս անգամ ուղղակիորեն նկատի ունեն այն, ինչ ասում են. այսինքն, որ դատավարությունը ֆարս է, նախաքննությունը լիարժեք չէ և այլն:
Այստեղ արդեն հարցեր են ծագում:
Վերջիվերջո, այս ընթացքում տեղի ունեցած դատական նիստերում պարզորոշ երևաց, որ կոնկրետ տվյալ գործում «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ու հատկապես նրանց ներկայացուցիչների ներգրավումն ընդամենը նպատակ է հետապնդում դատարանի դահլիճում շարունակաբար հնչեցնել մերկապարանոց, փաշինյանական քարոզչական ստերից հյուսված ու «կաղապարված» մեղադրանքներ, մանիպուլյատիվ կաղապարներ, այսպես ասած՝ ապահովել «աղմուկ-աղաղակը», որը նախագահող դատավորի վրա ճնշման, նրան բացարձակ խամաճիկի վերածելու լրացուցիչ լծակի դեր կկատարեր: Զուգահեռաբար, հատկապես ներկայացուցիչները պետք է իշխանության համար «շոուի» մասն ապահովեին դատական դահլիճում: Բայց, մեծ հաշվով, այդ դրսևորումները այն էֆեկտը և ազդեցությունը չունեցան, իսկ հիմա էլ անհետաքրքիր են դարձել: «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»...
Գործնական տեսանկյունից, եթե «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մանավանդ նրանց ներկայացուցիչները այլևս դատական նիստերին չմասնակցեն, ապա դրանից դատավարության ընթացքը թերևս միայն կշահի:
Գրիգոր Միրզոյան