Լրահոս

07.09.2020 14:46


Երևանում բախվել են Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ն, Opel-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ

Երևանում բախվել են Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ն, Opel-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ

Այսօր, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00 սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում «Իդեալ» խանութի դիմաց բախվել են Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ն, Opel և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota Corolla-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը