Ամենից արագավազ երիվարով էլ իրականությունից չես փախչի, որքան էլ այն խեղես
Եթե դա աներ ՀՀ որևէ ոչ պաշտոնավոր քաղաքացի, բնականաբար, ոչ մի ուշադրություն չէինք էլ դարձնի: Նույնիսկ, եթե ձիարշավանքի մեկնած լիներ հակաիշխանական թերթի որևէ խմբագիր, էլի ուշադրության դարձնելու պատճառ չէր լինի: Եթե անգամ ընդդիմադիր խմբակցույթան ղեկավարը ընտանյոք մեկնած լիներ նժույգներով թեթև զբոսանքի, գուցե թեթևակի ուշադրություն դարձնեինք, բայց՝ ոչ ավելին: Առավել ևս՝ չէինք էլ կենտրոնանա դրա դրա:
Դե, մարդ է, և քաղաքական գործիչներին էլ, որքան էլ որ դա տարօրինակ չթվա, ոչինչ մարդկային խորթ չէ: Ի վերջո, շփման շրջանակն ու միջավայրը նկատի ունենալով, միանգամայն բնական է մղումը՝ շփվել ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կենդանիների հետ, ինչպիսի համարում ունեն ձիերը (Սվիֆթի «ականջը կանչի»):
Բայց ձիարշավի կամ ավելի ճիշտ՝ ձիերով զբոսանքի մեկնել էր Հայաստանի վարչապետ, կարելի է ասել՝ միանձնյա ղեկավար, հավելելով՝ ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանը: Նա նոր էր վերադարձել պաշտոնապես ազդարարված արձակուրդից (մինչև սեպտեմբերի 4-ն էր, եթե հիշում եք), իսկ կիրակի օրով էլ տնեցիների հետ գնացել էր «ձի քշելու»: Դե, դա բոլորն իմացան, համենայն դեպս՝ ինտերնետ-կապ և «Ֆեյսբուքի» գրանցում ունեցող բոլորը: Անհնար էր չիմանալ, քանզի երեկ, հենց մտնում էիր «Ֆեյսբուք», արդեն բոլոր գրառումներում, մեկնաբանություններում և անգամ առանց մեկնաբանության լուսանկարներում դոփում էին, դոփում էին, դոփում էին ձիերը...
Վարչապետը մի երկրի և ղեկավարը մի կառավարության, որի անլուրջ, կիսատ-պռատ, սխալ, հակասական (իրականում երկար կարելի է բնորոշումները շարունակել, ինչը ցանկացողները կարող են անել, իսկ մեր ասելիքի ձևակերպման համար այս էլ բավարար է) մոտեցումների և գործողությունների հետևանքով կորոնավիրուսային վարակի ցուցանիշներով ու դաժան հետևանքներով հազիվ 3 մլն բնակչությամբ փոքր Հայաստանը վաղուց «աբգոն» է արել աշխարհի բազմաթիվ պետությունների:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության «հակահամաճարակային պայքարի» դաժան հետևանքներն են՝ ավելի քան 44 հազար վարակված, ավելի քան 1100 մահ, սոցիալ-տնտեսական շոշափելի անկում...
Եվ այդ խորապատկերում, նման խայտառակ վիճակի բերած իշխանության ղեկավարը ձի՞ է քշում կամ մեկնում է նժույգային զբոսանքի՞...
Էս ո՞վ եք դուք, առհասարակ:
Կառավարության ղեկավար, գերպարգևավճարյալ իշխանության գլխավոր «քայլիստ» Նիկոլ Փաշինյանը գնում է իր հավեսի ու վիրտուալ «լայքեր» կորզելու համար ձի քշելու: Մի իրավիճակում, երբ նույն այս օրերին Արմավիրում «ալկոհոլային թունավորումից» 17 մարդ է սպանվել: Ակցիզները բարձրացրեցին, ոգելից խմբիչքը, կոնկրետ օղին թանկացավ, դա ոմանց «ազդանշան» էր, որ ինչ աղբ ասես «բացեն» ու էժանով սաղացնեն խաղաղ բնակչության վրա...
Ու, մի նման «արաղ բացող» 17 մարդու և նրանց ընտանիքների դժբախտության մեջ գցեց, դեռ թունավորումից տուժած և բժիշկների հսկողության տակ գտնվող մյուսների մասին էլ՝ չասած (եթե տեսողական խնդիրներով պրծնեն, էլի շնորհակալ պիտի լինեն): Ու նման իրավիճակում, նման կառավարության ղեկավարը ի՞նչ է անում... Գնում է արձակուրդ, հետո արձակուրդից հետ է գալիս ու գնում է... ձի քշելու:
Նիկոլ Փաշինյանին երևի մեկնումեկը հուշի՞, որ նույնիսկ ամենից արագավազ երիվարով իրականությունից չի կարող փախչել: Ի լրումն, որքան էլ ֆեյքային կամ «պողոսային» լայքեր կորզի, պատասխանատվությունից էլ, միևնույն է, չի խուսափելու:
Երկրում վարակի ու «տեխնիկական սպիրտն» արաղի տեղ սաղացնելու հետևանքով մահվան երթ է, պետության ղեկավար դարձած «քայլիստը» աղայական «կայֆերի» մեջ է: Սա՞ է ձեր «սիրո հեղափոխության» բարձրակետը: Ո՛չ, սա ձեր բարոյական անկման հատակն է, որից հետո ընկնելու տեղ արդեն չկա:
...Ասում են, այդպիսի բարդույթ կա. «երեխա ժամանակ հեծանիվ չունենալու»: Դրա նրբերանգներից մեկն այն է, որ հետագա կյանքում ինչ էլ «քշես», ենթադրենք՝ «Պորշ», «Ֆերրարի», ձի կամ անգամ՝ ուղտ, միևնույն է, մնում ես երեխա ժամանակ հեծանիվ չունեցածը:

Բայց, ախր ո՞վ է գնացել, թեկուզ կիրակի օրով, «ձի քշելու», էլի: Նիկոլ Փաշինյա՞նը...

Արմեն Հակոբյան