Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է ռեալիթի–շոուի կանոններով։ Նրա համար ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն է կարևոր, այլ ֆեյսբուքյանլայքերը և «լայվերի» դիտումները։
Նիկոլը պետությունը կառավարում է ընտանիքով, որի անդամները քարդաշյանների շոուի պես առանձին ֆունկցիա ունեն։ Փոքրիկ աղջկանից մինչև Աննա Հակոբյան, Աշոտից մինչև Մարիամ ու Շուշան դերակատարում ունեն հանրային մանիպուլյացիաներ ապահովելու, հնդկական սերիալների սիրահարներին զբաղեցնելու և մարդկանց ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու գործում։
Երեխա սիրող հայ ժողովրդի համար փոքրիկ Արփին հուզականության ֆոնն է ապահովում։
Շուշանը տեսախցիկով աղջիկ է խաղում։
Մարիամն աշխատում է քաղաքական մեկնաբանից մինչև ընտանիքի մամլո խոսնակ․ նրան վերապահված է Նիկոլի հակառակորդների պորտը տեղը դնելու գործը։
Աշոտի վրա մինչև վերջերս դրված էր Արցախը գրեթե միայնակ պաշտպանողի դերը, ինչն, ի դեպ, բավական թանկ էր նստում հարկատուներիս վրա, քանզի Աշոտին տեսնելու համար պետական ուղղաթիռն անընդհատ գործի էր դրվում, թեև հպարտ քաղաքացիներին հրամցնում էին, թե իբր ուղղաթիռն աշխատեցնում էին, որ չփչանա։ Փաստորեն հիմա ուղղաթիռը փչանալու է, քանզի այն օգտագործելու առիթն արդեն բանակից վերադարձել է։
Ինչ մնում է Նիկոլի տիկնոջը, ապա Աննա Հակոբյանի դերակատարումը նիկոլական ռեալիթի շոուի մեջ բազմաժանր է։ Նա մեկ խաղաղասիրության քարոզիչ է, մեկ կամուֆլյաժ հագած ու ավտոմատը ձեռքին ռազմահայրենասեր։ Տիկին Հակոբյանը մեկ կորոնավիրուսով վարակվածի դերում է և ուրախ դեմքով պատմում է, թե ինչպես է այն տանում, մեկ՝ դիմակ բաժանելով կորոնա տարածելու պոտենցիալ աղբյուր։ Բացի շոուներից Աննան նաև այլ դերակատարում ունի։ Շատ կարևոր դերակատարում։ Նա փող է հավաքում և ապահովում իրենց ֆինանսական անկախությունն ու բարեկեցությունը։
Ընտանեկան այս շոուին երբեմն մասնակից են դառնում էպիզոդիկ դերասաններ, որոնք կա՛մ պատահաբար փչացնում են սցենարը, կա՛մ նախապես գրված սցենարի համաձայն հարստացնում սյուժեն՝ Նիկոլին գովելով, նրա մարմնի տարբեր մասերն ուտելով կամ պարզապես ձիու ֆունկցիա կատարելով։
Նիկոլը երկար էր սպասել այս օրվան ու նախապես պատրաստվել։ Մնում է հուսալ, որ Նիկոլը վերջում Քիմ Քարդաշյանի օրը չի ընկնի ու հանուն դիտումների չի դիմի վերջին միջոցին։
Լայքամանը․ Նիկոլի ռեալիթի-շոուն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է ռեալիթի–շոուի կանոններով։ Նրա համար ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն է կարևոր, այլ ֆեյսբուքյան լայքերը և «լայվերի» դիտումները։
Նիկոլը պետությունը կառավարում է ընտանիքով, որի անդամները քարդաշյանների շոուի պես առանձին ֆունկցիա ունեն։ Փոքրիկ աղջկանից մինչև Աննա Հակոբյան, Աշոտից մինչև Մարիամ ու Շուշան դերակատարում ունեն հանրային մանիպուլյացիաներ ապահովելու, հնդկական սերիալների սիրահարներին զբաղեցնելու և մարդկանց ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու գործում։
Երեխա սիրող հայ ժողովրդի համար փոքրիկ Արփին հուզականության ֆոնն է ապահովում։
Շուշանը տեսախցիկով աղջիկ է խաղում։
Մարիամն աշխատում է քաղաքական մեկնաբանից մինչև ընտանիքի մամլո խոսնակ․ նրան վերապահված է Նիկոլի հակառակորդների պորտը տեղը դնելու գործը։
Աշոտի վրա մինչև վերջերս դրված էր Արցախը գրեթե միայնակ պաշտպանողի դերը, ինչն, ի դեպ, բավական թանկ էր նստում հարկատուներիս վրա, քանզի Աշոտին տեսնելու համար պետական ուղղաթիռն անընդհատ գործի էր դրվում, թեև հպարտ քաղաքացիներին հրամցնում էին, թե իբր ուղղաթիռն աշխատեցնում էին, որ չփչանա։ Փաստորեն հիմա ուղղաթիռը փչանալու է, քանզի այն օգտագործելու առիթն արդեն բանակից վերադարձել է։
Ինչ մնում է Նիկոլի տիկնոջը, ապա Աննա Հակոբյանի դերակատարումը նիկոլական ռեալիթի շոուի մեջ բազմաժանր է։ Նա մեկ խաղաղասիրության քարոզիչ է, մեկ կամուֆլյաժ հագած ու ավտոմատը ձեռքին ռազմահայրենասեր։ Տիկին Հակոբյանը մեկ կորոնավիրուսով վարակվածի դերում է և ուրախ դեմքով պատմում է, թե ինչպես է այն տանում, մեկ՝ դիմակ բաժանելով կորոնա տարածելու պոտենցիալ աղբյուր։ Բացի շոուներից Աննան նաև այլ դերակատարում ունի։ Շատ կարևոր դերակատարում։ Նա փող է հավաքում և ապահովում իրենց ֆինանսական անկախությունն ու բարեկեցությունը։
Ընտանեկան այս շոուին երբեմն մասնակից են դառնում էպիզոդիկ դերասաններ, որոնք կա՛մ պատահաբար փչացնում են սցենարը, կա՛մ նախապես գրված սցենարի համաձայն հարստացնում սյուժեն՝ Նիկոլին գովելով, նրա մարմնի տարբեր մասերն ուտելով կամ պարզապես ձիու ֆունկցիա կատարելով։
Նիկոլը երկար էր սպասել այս օրվան ու նախապես պատրաստվել։ Մնում է հուսալ, որ Նիկոլը վերջում Քիմ Քարդաշյանի օրը չի ընկնի ու հանուն դիտումների չի դիմի վերջին միջոցին։
Սամվել Խաչագողյան