Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1578 մարդ. նրանց 40%-ը 20-40 տարեկան է (լուսանկար)
Թուրքիայում վերջին 1 ամսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվողների զգալի մասը 20-40 տարեկան է: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
Կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությունը հաղորդելու համար ստեղծված կայքից էլ տեղեկանում ենք, որ Թուրքիայում վերջին 1 օրվա ընթացքում անցկացված 96․842 թեստի արդյունքում գրանցվել է վարակի 1578 նոր դեպք:24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1013 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 251.105 մարդ, իսկ 1102 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 279․806 և մահվան 6․673 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 779.539-ի։
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1578 մարդ. նրանց 40%-ը 20-40 տարեկան է (լուսանկար)
Թուրքիայում վերջին 1 ամսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվողների զգալի մասը 20-40 տարեկան է: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
Կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությունը հաղորդելու համար ստեղծված կայքից էլ տեղեկանում ենք, որ Թուրքիայում վերջին 1 օրվա ընթացքում անցկացված 96․842 թեստի արդյունքում գրանցվել է վարակի 1578 նոր դեպք: 24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1013 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 251.105 մարդ, իսկ 1102 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 279․806 և մահվան 6․673 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 779.539-ի։
Աղբյուրը՝ ermenihaber.am