Լրահոս

07.09.2020 10:57


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3, մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1175-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40121, փաստացի բուժվողներինը՝ 3549: Մեկ օրում արվել է 1038 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 219177 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը