Լրահոս

14.04.2011 13:53


Նաիրա Զոհրաբյան. «Սա ես գնահատում եմ որպես քաղաքական խայտառակություն»

Նաիրա Զոհրաբյան. «Սա ես գնահատում եմ որպես քաղաքական խայտառակություն»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 13-ին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիարակության և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահի միջև միջադեպ էր տեղի ունեցել` վերջինս խոչընդոտել էր ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի աշխատանքը:

Բացի այդ ՀՀ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանին և Զարուհի Փոստանջյանին չէր հաջողվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետին` հարցերի համար հերթագրվածների ցուցակը ԵԽԽՎ քարտուղարության կողմից ուշացնելու հետևանքով:

ՀՀ պատվիրակության անդամները տեղի ունեցածի կապակցությամբ հարցադիմում էին ներկայացրել ԵԽԽՎ քարտութղարությանը, ճշտելու, թե ինչպես է պատահել, որ Ն.Զոհրաբյանն ու Զ.Փոստանջյանը 3-րդն ու 4-րդը հերթագրված լինելով հայտնվել էին ցուցակի վերջում:

Արդեն այսօր` ապրիլի 14-ին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ԵԽԽՎ-ից տեղեկացրել է, որ իրենք ստացել են ԵԽԽվ քարտուղարության պաշտոնական գրավոր պատասխանը.

-ԵԽԽՎ քարտուղարությունն իր պատասխանում փաստորեն ընդունել է, որ դա որոշել է անձամբ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն և հղում են արել ԵԽԽՎ կանոնադրության C.8 հոդվածին, որտեղ գրված է հետևյալը՝ եթե ԵԽԽվ-ում կա հրավիրյալ, տվյալ դեպքում դա Թուրքիայի վարչապետն էր, ապա ԵԽԽՎ նախագահը իրավունք ունի անձամբ որոշելու հերթագրվածներից ում ինչ հերթականությամբ տեղվորի ու ձայն տա: Պատասխանի մեջ գրված էր, որ Մևլութ Չավուշօղլուն օգտվել է իր այդ իրավունքից ընձեռնված կանոնադրությամբ: Սա ես գնահատում եմ որպես քաղաքական խայտառակություն,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ եթե անգամ ֆորմալ առումով հղում է արվել կանոնակարգին, ապա քաղաքական առումով դա ուղղակի խայտառակություն է: Նրա խոսքերով՝ Չավուշօղլուն ուղղակի վախեցել է ՀՀ ներկայացուցիչներից, ովքեր կարող էին իր` Չավուշօղլուի և Էրդողանի համար անցանկալի հարցեր ուղղել:

-Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ կանոնակարգի հանձնաժողովին հստակ առաջարկ պետք է ներկայացնենք, որ կանոնակարգի այս դրույթը վերանայվի, որովհետև տվյալ դեպքքում կարծում եմ, որ Չավուշօղլուն պետք է հայտարարեր, թե շահերի բախում ունի և հրավիրյալի կարգավիճակում իր երկրի վարչապետն է ելույթ ունենում և ինքը խմբագրելով ելույթ ունեցողների ցանկը ընդամենը փորձել է դահլիճում բարեհաճ տրամադրություն ստեղծել Էրդողանի համար, ինչը նրան ուղղակի չհաջողվեց,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը