Լրահոս

07.09.2020 09:40


«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը (լուսանկար)

«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը (լուսանկար)

«Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս է նա դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում»,-հոդվածն այս վերնագրի տակ հայտնվել է Forbes-ում: Հրապարակման հեղինակը գրում է, որ եվրոպական պոդիումներում հայաստանցի մոդելի «ոչ պարկեշտ» հայտնվելը սոցցանցերի իտալական հատվածում բուռն բանավեճեր է հրահրել այն մասին, թե ինչ է գեղեցկությունը, ինչպիսին այն պետք է լինի և այն մասին, թե որքան ատելություն կա երբեմն մարդկանց արձագանքում իրենց համար անհասկանալիի և նորի հանդեպ․․․

Կրակի վրա յուղ լցրեց նաև այն փաստը, որ նրա անունը հայտնվել է աշխարհի հարյուր ամենասեքսուալ մոդելների ցանկում, որն ինչպես պարզվեց գոյություն չունի։

Սոցցանցերի իտալացի շատ օգտատերեր, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են հայտնել այն պատճառով, թե ինչպես կարող էր այդքան անկայուն տեսք ունեցող աղջիկը հայտնվել Gucci-ի և հենց Ալեսանդրո Միկելեի ցուցադրություններում: Կային նաև այնպիսինները, որոնք գրել են, որ գեղեցկությունը կարող է լինել տարբեր և դրա մասին հասկացությունները վաղուց դարձել ծամծմված։

«Արմինե Հարությունյանն ունի մի քանի անկյունային, տարօրինակ դիմագծեր՝ երկար քիթ, հաստ հոնքեր և խորը, մուգ աչքեր։ Եվ այն, որ նա չի համապատասխանում մոդելների մասին ընդունված համընդհանուր հասկացություններին․ Ալեսանդրո Միկելեի ընտրությունն է, որն արդեն երկար տարիներ նախընտրում է գեղեցկության անսովոր ձևաչափ»,-գրում Է Forbes-ը։

Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազին Instagram-ում փորձում է բացատրել բյութի-ստանդարտների էվոլյուցիան։ «Մոդելներն այսօր ոչ միշտ են գեղեցկուհիներ ու նորաձևության գործիքներն ու «լեզուն» վաղուց այն չեն, ինչ նախկինում էին՝ 20, 30 տարի առաջ»,-գրում է նա։

Արմինեն վերջերս հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին։ «Մարդիկ վախենում են ամեն ինչից՝ նորից, ուրիշից»,-ասել է մոդելը՝ ընդգծելով, որ «գեղեցկությունն ունի շատ տարբեր որակներ»․․․ «Նույնիսկ եթե քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել մյուսների»,-կարծում է Արմինեն:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը