Լրահոս

07.09.2020 09:25


Երևանում բանկերից մեկի մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար

Երևանում բանկերից մեկի մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը՝ զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ոստիկանները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել:

Աղբյուրի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ:

Այս խորագրի վերջին նյութերը