Արտակարգ դրության ռեժիմը և դրան փոխարինած կարանտինը իշխանությունների համար շատ կոմֆորտ ռեժիմ է․ Բենիամին Մաթևոսյան
Թեև սեպտեմբերի 11-ից Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, Ազգային ժողովը երեկ ընդունեց օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթ, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու արտակարգ դրությանը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյանըԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացրեց, թե որն է փաթեթի իրականացման նպատակը․ «Իրականում, արտակարգ դրության ռեժիմը մեր իշխանությունների գոյատևումը ապահովելու համար շատ հարմար ռեժիմ էր, որովհետև ցանկացած քաղաքական բնույթի գործողություններ, եթե ընդդիմության ներկայացուցիչներ կամ հանրության այլ տարբեր շերտեր փորձեին անել և հեռացնել իշխանությունների կոմֆորտի դաշտից՝ օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը, իրենք կարող էին այդ մարդկանց ճնշել, որոշակի գործողություններ իրականացնել։Հիմա իրականում նույն բանն է տեղի ունենում, պարզապես արտակարգ դրություն ձևակերպումը փոխարինվում է «կարանտին բառով, չնայած գլոբալ առումով նույնն են մնում»,-ասաց Մաթևոսյաը։
Քաղաքագետը նշում է՝ վերջին շրջանում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ հանքաարդյունաբերության, անկում է գրանցվել․ «Կարանտինային պայմաններում, եթե գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենում և տնտեսական գոծունեություն իրականացնելու հետ կապված նույնպես սահմանափակումները որոշակիորեն չեն հանվում, մարդկանց սոցիալական կարգավիճակը չի բարձրանում, ապա տնտեսական կորուստներն էլ ավելի են խորանում։ Օրինակ, մեր ինստիտուտի գնահատականով՝ ակտիվ փուլում, երբ, այսպես ասած, տնտեսությունը լոքդաունի մեջ էր, ու մենք բոլորս մեր տներում փակված էինք, մեր տնտեսությունը օրական մինչև 40 մլն դոլլարի վնաս էր կրում և միջին հաշվարկներով մինչև տարվա վերջ կարող ենք ՀՆԱ-ի 20% անկում ունենալ»,-ընդգծեց քաղաքագետը և դժվարացավ ասել, թե կարանտինային պայմաններ մտցնելը ինչ-որ կերպ դրականորեն կազդի տնտեսական այս ուղղության վրա, թե ոչ։
Կարանտինը սահմանվում է վեց ամիս ժամկետով, և քաղաքագետը կարծում է՝ իշխանությունը այդ կերպ իր աշխատանքն է հեշտացնում․ «Երբ գումարում ես արտահերթ նիստ, ապա ինչ-որ քաղաքական գործընթաց ես նախաձեռնում և ամեն անգամ դրա շրջանակներում ստիպված ես լինում լսել ընդդիմախոսների կարծիքները, քննարկումներ են ծավալվում։ Բայց, երբ առնվազն կես տարով այս հարցը լուծում ես՝ կես տարի քեզ համար շատ կոմֆորտ պայմաններ ես ստեղծում, և այս պայմանների շրջանակներում քեզ ապահովագրում ես նաև ընդդիմության քննադատությունից։
Իշխանությունները ֆունդամենտալ դիլետանտներ են և չեն հասկանում, որ մարդկանց, այսպես ասած, տուգանքի մատերիալ դարձնելով, չեն կարողանա վերականգնել այն տնտեսական վնասները, որոնք կորոնավիրուսի հետևանքով հասցվել են տնտեսությանը։ Մենք ունենք տնտեսություն գումար ներգրավելու խնդիր, բայց այս իշխանությունը, փաստորեն, ունակ չէ մի շատ ֆունդամենտալ հարց լուծել, օրինակ, Ամուլսարի հարցը, և սա այն պարագայում, երբ մեր տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ։ Այսինքն՝ փոխարենը քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու և իրենցից գումարներ հավաքագրելու, կարող են մեկ այլ ճանապարհ գտնել տնտեսական նշված խնդիրները կարգավորելու համար, որը չի արվում․ սա կառավարման ճգնաժամի շատ ցայտուն դրսևորումներից մեկն է»,- եզրափակեց Մաթևոսյանը։
Արտակարգ դրության ռեժիմը և դրան փոխարինած կարանտինը իշխանությունների համար շատ կոմֆորտ ռեժիմ է․ Բենիամին Մաթևոսյան
Թեև սեպտեմբերի 11-ից Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ, Ազգային ժողովը երեկ ընդունեց օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթ, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու արտակարգ դրությանը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացրեց, թե որն է փաթեթի իրականացման նպատակը․ «Իրականում, արտակարգ դրության ռեժիմը մեր իշխանությունների գոյատևումը ապահովելու համար շատ հարմար ռեժիմ էր, որովհետև ցանկացած քաղաքական բնույթի գործողություններ, եթե ընդդիմության ներկայացուցիչներ կամ հանրության այլ տարբեր շերտեր փորձեին անել և հեռացնել իշխանությունների կոմֆորտի դաշտից՝ օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը, իրենք կարող էին այդ մարդկանց ճնշել, որոշակի գործողություններ իրականացնել։ Հիմա իրականում նույն բանն է տեղի ունենում, պարզապես արտակարգ դրություն ձևակերպումը փոխարինվում է «կարանտին բառով, չնայած գլոբալ առումով նույնն են մնում»,-ասաց Մաթևոսյաը։