Աննա Հակոբյանը 5,5 միլոն դոլար արժեք ունեցող ժամացույց է կապել (լուսանկար)
Վարչապետի տիկին Հակոբյան Աննան այդ ի՞նչ արեց, որ 2 տարվա ընթացքում կարողացավ իրեն թույլ տալ՝ 5,5 միլոն դոլար արժեք ունեցող ժամացույց կապել։
Մի՞թե վարչապետ Փաշինյանը այս կախարդական փայտիկի մասին էր խոսում։
Տասնամյակներ շարունակ աշխատած Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը քննարկողները թող պատասխանեն հարցիս։
Իշխանական ներկայացուցիչները քննարկում են Ծառուկյանի ունեցվածքն ու ժողովրդի մեջ փորձում տարածել այն միտքը, թե Ծառուկյանը ձեր փողերով է հարստացել։
Ու սա այն դեպքում, երբ դեռ տասնամյակներ առաջ Ծառուկյան ընտանիքը քրտնաջան աշխատել է ու հենց տիկին Ռոզան պատկառելի տարիքում գտնվելով, հիմա էլ չի տրտնջում ու շարունակում է աշխատել։
Այս ամենի կողքին բացատրեք ինձ, ո՞ւր է տրամաբանությունը, երբ գիշեր ցերեկ աշխատելու արդյունքում հարստացած մարդու ունեցվածքը քննադատվում է, իսկ երկու տարի չզբաղեցնելով ոչ մի պաշտոն ու փաստացի ղեկավարելով միայն բարեգործական հիմնադրամ (կամ էլ երևի թե վարչապետի տիկինն արդեն պաշտոն է մեր երկրում, չգիտեմ) կարողանում է այս անձը 5,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույց կապել։
Որտեղի՞ց այդքան գումար, մի՞թե ժողովրդի փողերով հարստացած իրական անձը դուք չեք հարգելի Աննա Հակոբյան։
Հ.Գ Հասկանում եմ, որ կլինեն հոգով զոմբիներ, ովքեր կասեն իրենք արժանի են ամենալավ ժամացույցներին, ֆեյքերի կողմից գրված յուրաքանչյուր մեկնաբանություն մատի մի շարժումով հեռացնելու եմ իմ էջից, բայց ի սկզբանե շտապեմ պատասխանել, որ դուք էլ արժանի եք նման ստրուկ կարգավիճակին, որ պիտի սոված սնգրտալուց խուսափելու համար սրանց պաշտպանեք, որ երկու կոպեկ շպրտեն ձեր դիմաց։
Աննա Հակոբյանը 5,5 միլոն դոլար արժեք ունեցող ժամացույց է կապել (լուսանկար)