ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է Բեյրութի հայկական թաղամասեր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը շաբաթ առավոտյան այցելեցին Բեյրութի հայկական թաղամասերը եւ մոտիկից իրազեկ դարձան հայ բնակչության կրած վնասներին։ Այս առիթով շրջանի «Քրիստափոր» կոմիտեի ներկայացուցիչ Վազգեն Պեքերեճյանը եւ Արփի Մինասյանը տեղեկություններ փոխանցեցին հայկական շրջանների ընդհանուր իրավիճակի եւ վնասների տարողության մասին, ինչպես նաեւ անդրադարձան վերաշինության ու վերականգնման աշխատանքներին։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը: